Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2009 թ.-ի հոկտեմբերին ավելացել է 2,9 տոկոսով՝ հասնելով 684,4 միլիարդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2009 թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 684,4 միլիարդ դրամ՝ սեպտեմբեր ամսվա համեմատ ավելանալով 2,9 տոկոսով կամ 19,4 միլիարդ դրամով:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2009 թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ բանկերի կողմից տրամադրված արտարժութային վարկերի ծավալը դրամային արտահայտմամբ (համարժեքությամբ) կազմել է 358,8 միլիարդ դրամ (մեկ ամսվա ընթացքում 2 տոկոսի կամ 7,2 միլիարդ դրամի աճ), իսկ դրամով տրամադրված վարկերի ծավալը՝ 325,5 միլիարդ դրամ (3,9 տոկոսի կամ 12,1 միլիարդ դրամի աճ):

2009 թ.-ի վերջին երկարացված վարկերի ծավալը, սեպտեմբեր ամսվա համեմատ, կրճատվել է 292 միլիոն դրամով՝ հասնելով 19.5 միլիարդ դրամի, իսկ ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 9 միլիարդ դրամ՝ սեպտեմբերի համեմատ կրճատվելով 1,9 միլիոն դրամով:

Այսպիսով, Հայաստանի բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 712,8 միլիարդ դրամ՝ սեպտեմբերի ընթացքում ավելանալով 2,5 տոկոսով կամ 17,2 միլիարդ դրամով (1 դոլարը 385,76 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img