Կենտրոնական բանկը հաստատել է 2010 թ.-ի համար բանկերի պարտադիր պահուստավորման ժամանակացույցը

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հասատել է 2010 թ.-ի համար բանկերի պարտադիր պահուստավորման ժամանակացույցը, հաղորդում է ՀՀ ԿԲ կայքը:

Պարտադիր պահուստավորման են ենթակա Կենտրոնական բանկում առևտրային բանկերի ինչպես դրամական, այնպես էլ ԱՄՆ դոլարային միջոցները:

Պարտադիր պահուստավորման նորմատիվի համաձայն՝ դրամական միջոցների համար սահմանվել է 8 տոկոսի նորմատիվ, իսկ դոլարային միջոցների համար՝ 12 տոկոս:

Այսօր Հայաստանում գործում է 22 բանկ: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 1266,4 միլիարդ դոլար, ընդհանուր պարտավորությունների ծավալը՝ 999,6 միլիարդ դրամ, իսկ նույն ժամանակահատվածում կապիտալի ընդհանուր ծավալը՝ 266,8 միլիարդ դրամ (1 դոլարը 385,44 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողները՝ԵՊՀ-Բանկ ավանդական հանդիպման կենտրոնում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ Բիբլոս...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img