ՀՀ ԿԲ-ն 0,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկը երեքշաբթի 0,5 մլրդ դրամ ծավալով միջին ժամկետանության արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են 26 շաբաթյա AMGT26137107 սերիայի պարտատոմսեր:

Ընդհանուր առմամբ աճուրդին մասնակցել է 4 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 760 մլն դրամ, բոլորը՝ մրցակցային առաջարկություններով։

Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը տարեկան 8,1736% է, սահմանային եկամտաբերությունը՝ 8,4420%: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը 0,5 մլրդ դրամ էր կազմում ($1 – 378,21 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img