Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի կողմից արժանացել է հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից արժանացել է հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը։

Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի հետ համագործակցում է բանկի կազմավորման օրվանից և այդ համակարգի հետ համատեղ պարբերաբար իր հաճախորդներին է առաջարկել տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվել են դրամական պարգևներ, պլաստիկ քարտեր, տուրիստական ուղեգրեր և բազմաթից այլ նվերներ:

MoneyGram համակարգն ունի տասնյակ տարիների պատմություն և հանդիսանում է դրամական փոխանցումների առաջատարերից մեկը ողջ աշխարհում: Համակարգը ներկայացված է աշխարհի շուրջ 190 երկրում և ունի 186 000 սպասարկման կետ:

«MoneyGram համակարգի կողմից շնորհած հավաստագիրը պարտավորոցնում է մեզ շարունակել մնալ հուսալի և վստահելի բանկ, ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլ նաև մեր բոլոր հաճախորդների համար: Իսկ համագործակցությունը MoneyGram-ի հետ վստահ եմ, շարունակելու է լինել կայուն և փոխշահավետ»,- հայտարարեց Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը։

Արդշինինվեստբանկը, հանդիսանալով Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, IntelExpress, RIA միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Պրոմսվյազբանկի, Սոցգորբանկի, Ֆորա բանկի և Սբերբանկի հետ:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody’s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության (“BFSR”) “D-” վարկանիշին:

Արդշինինվեսբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img