«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն կդառնա Արարատբանկի պարտատոմսերի թողարկման շուկա ստեղծողը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. 2010թ.-ից «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ին, որը ֆոնդային բորսայի անդամ է 2002թ.-ի հունվարից, շնորհվել է Արարատբանկ ԲԲԸ-ի պարտատոմսերի երրորդ թողարկման շուկա ստեղծողի կարգավիճակ:

Շուկա ստեղծողի կարգավիճակում ՌԵՆԵՍԱ-ն կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ` երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն:

Արարատբանկի պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի տարեկան 10% եկամտաբերությամբ 25,000 պարտատոմսեր, որոնք «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում ցուցակվել են այս տարվա հունվարի 12-ից՝ ընդգրկվելով Bbond ցուցակում (ARBKB3) և ենթակա են մարման 27.06.2011թ.-ին:

ՌԵՆԵՍԱ-ն շուկա ստեղծողի դերում հանդես է եկել նաև Արարատբանկի պարտատոմսերի երկրորդ թողարկման համար, որը մարվել է 2009թ.-ի դեկտեմբերին:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի (1 դոլարը 377,61 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img