ՀՀ բանկերը ճգնաժամի պայմաններում հարվածն իրենց վրա վերցրին. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերին պետք է շնորհակալություն հայտնել, քանի որ 2009 թ.-ին տնտեսական ճգնաժամի պայմաններում նրանք հարվածն իրենց վրա վերցրին, ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը:

«Աճեցին ակտիվները, պարտավորությունները, ընդհանուր կապիտալը, դա, այսպես կոչված, հայկական ֆենոմեն էր: Սակայն 2009 թվականը բանկերն ամփոփեցին 40 տոկոս ավելի քիչ եկամուտով, քան 2008 թվականը», – շաբաթ օրը Ծաղկաձորում «Կամուրջ 2009» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ ասաց Ղուկասյանը:

Միաժամանակ ՀԲՄ նախագահի խոսքերով՝ բանկերը, հավատարիմ մնալով իրենց գործունեությանը, շարունակեցին վարկավորումը:

Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց բանկերին այն քայլերի համար, որոնք նրանք ձեռնարկեցին տնտեսության խթանման համատեքստում բացասական սպասումների և անորոշության մթնոլորտի չեզոքացման համար:

«Դրանից հետո բանկերը սկսեցին ներգրավված միջոցների հաշվին ակտիվորեն շարունակել վարկավորումը, իսկ տնտեսվարող սուբյեկտների մոտ երկրորդ պլան մղվեցին անորոշությունն ու բացասական սպասումները», – ընդգծեց Ղուկասյանը:

Նույն կլոր սեղանի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարեց, որ ինքն այնքան էլ գոհ չէ հայկական բանկերից անցյալ տարվա համար՝ ավելացնելով, որ դա իր սուբյեկտիվ կարծիքն է: Դավթյանի խոսքերով՝ բանկերը շուկայում շատ պասիվ էին և դրականորեն չէին արձագանքում ֆինանսական համակագի պահպանմանն ուղղված պետության ջանքերին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img