ՊրոԿրեդիտ Բանկը 2010թ. կամրապնդի իր դիրքերը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՊրոԿրեդիտ Բանկի ռազմավարությունը Հայաստանում դիրքերի հետագա զարգացումն ու ամրապնդումն է, ասաց «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը:

«Այս տարի բանկի ռազմավարությունն ուղղված է բանկային հատվածում մեր դիրքերի զարգացմանն այնպես, որ արդեն առկա 9 մասնաճյուղերի հիման վրա հարաբերությունների զարգացում ապահովվի հիմնական հաճախորդների՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների և բոլոր նրանց հետ, ով որակյալ բանկային սպասարկման կարիք ունի.,- ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Հերցֆելդը նշեց, որ ընթացիկ տարվա բանկի ծրագրերում է կրկնապատկել ինչպես վարկային, այնպես էլ դեպոզիտային պորտֆելն ու երկու անգամ ընդլայնել հաճախորդների բազան:

«Մենք կարծում ենք, որ մեր կողմից առաջարկվող բանկային ծառայությունների լավ պայմանների շնորհիվ մեզ դա կհաջողվի»,- ասաց նա:

Բացի այդ, ըստ Հերցֆելդի, ՊրոԿրեդիտ Բանկը պատրաստվում է ընթացիկ տարում մի քանի նոր գործիքներ առաջարկել հաճախորդներին:

«Մենք վերջերս սկսել ենք կոմունալ վճարումների գծով ծառայություններ առաջարկել: Շուտով մտադիր ենք մեր բանկում աշխատավարձային նախագծեր ունեցող հաճախորդներին օվերդրաֆթներ առաջարկել:

Բացի այդ, մենք Ինտերնետ-բանքինգի ծառայություններ կառաջարկենք ինչպես անհատներին, այնպես էլ ընկերություններին»,- հայտնեց նա՝ հավելելով, որ կան մի շարք այլ հետաքրքիր գաղափարներ հաճախորդների համար, որոնք ուզում են բանկային ծառայությունների լիակատար սպեկտր ստանալ:

Հերցֆելդը նշեց նաև, որ բանկի համար հետաքրքրություն է ներկայացնում գյուղատնտեսության ֆինանսավորման զարգացումը, որն սկսվել է 2009 թ.-ին փորձնական նախագծի շրջանակներում:

«Այս տարի, կարծում եմ, որ մենք ավելի զգալի մասշտաբների կհասնենք: Նախագծի իրականացումն սկսվել է Արտաշատում, այսօր մենք ընդլայնվում ենք դեպի Երևան, իսկ տարվա ընթացքում ծրագրվում է տարածվել դեպի հյուսիս՝ Վանաձորի ուղղությամբ»,- պարզաբանեց բանկիրը:

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը ՊրոԿրեդիտ խմբի անդամ է, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության` Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից: ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներն են այնպիսի միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ-ն (ProCredit Holding AG) – 67.50% բաժնեմասով, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» (EBRD) – 16.67% բաժնեմասով , «Զարգացման Բանկը» (KfW) – 15.83% բաժնեմասով։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները շուրջ 17 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 11,5 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը 5,5 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 12,3 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 6,7 մլրդ դրամ, իսկ մաքուր վնասը 2009 թ.-ին՝ 41,9 մլն դրամ:

ՊրոԿրեդիտ Բանկի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում: 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկը 9 մասնաճյուղ ունի ($1 – 382,41 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img