Մեդվեդևը քննադատել է նոր համաշխարհային ֆինանսական ճարտարապետության ստեղծման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է նոր համաշխարհային ֆինանսական ճարտարապետության ստեղծման ձգձգվող գործընթացը և հայտարարել, որ ինքը և Ֆրանսիայի նախագահը մտադիր են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք խոսել ենք նաև «քսանյակի» շրջանակներում հարաբերությունների կառուցման մասին: Եվ ես, և նախագահ Սարկոզին շատ մտահոգված ենք նոր միջազգային-ֆինանսական ճարտարապետության հարցերի կապակցությամբ, այն շատ հեռու է կատարելությունից, մենք այս հարցում լուրջ առաջընթաց չենք արձանագրել», – ասել է Մեդվեդևը Փարիզում Նիկոլյա Սարկոզիի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո:

«Չնայած ճգնաժամը մի փոքր նվազել է, այնուամենայնիվ, մենք պետք է ձեռնարկենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ ֆինանսական ճարտարապետության ուրվագծերը մոտ ժամանակներում հայտնվեն:

Մենք արդեն տարուց ավել է քննարկում ենք այս թեման, իսկ, ցավոք, լուրջ առաջընթաց չենք արձանագրել», – նշել է ՌԴ նախագահը:

«Բրետոն-Վուդի համաձայնագրերն արդեն չեն արտացոլում ընթացիկ տնտեսական իրավիճակը», – ընդգծել է Մեդվեդևը:

«Մենք պայմանավորվել ենք Ֆրանսիայի նախագահի հետ, որ անպայման կշարունակենք համագործակցությունն այդ ուղղությամբ և միգուցե նախաձեռնությունը մեր ձեռքն առնենք», – ասել է ՌԴ նախագահը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img