Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 0.5 տոկոսային կետով և սահմանվեց 6.5 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. 2010 թ. մարտի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.5%, տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

2010 թ. փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը ավելացել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ 2.4 տոկոսային կետով` կազմելով 9.4%: Հատկանշական է, որ 12-ամսյա գնաճի ցուցանիշի նման կտրուկ ավելացումը ամբողջությամբ պայմանավորվել է նախորդ տարվա փետրվար ամսվա գնաճի զարգացումներով, երբ արձանագրվել էր 1.8% աննախադեպ բարձր գնանկում: Այս պարագայում, փետրվարին իր բարձրակետին հասնելուց հետո մարտից սկսած գնաճի տեմպը նվազելու է` չնայած ապրիլի 1-ից որոշ կոմունալ ծառայությունների սակագների թանկացմանը:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ ամիսներից սկսած միջազգային շուկաներում հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների գների աճով և տնտեսական ակտիվության աստիճանական վերականգնմամբ պայմանավորված գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում պահպանվելու է: Վերոնշյալ պայմաններում գնաճի շեղումները նպատակային թիրախից նվազեցնելու նպատակով Խորհուրդը շարունակում է կարևորել դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img