Sat, 21 February
-1.9 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

ՀՀ կառավարությունը կենսաթոշակները կբարձրացնի նախատեսվածից մեկ տարի շուտ. վարչապետ

ԱՐՏԱՇԱՏ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը կբարձրացնի կենսաթոշակներն արդեն 2010 թ.-ին՝ հաջորդ տարի նախատեսված բարձրացման փոխարեն, հինգշաբթի Արտաշատում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել Հայաստանում 2010 թ.-ին կենսաթոշակների և սոցիալական նպաստների բարձրացման մասին՝ համապատասխանաբար 11 և 15 տոկոսով: Ըստ որոշման՝ կենսաթոշակի բազային չափը կբարձրացվի 8 հազար դրամից մինչև 10500 դրամ, իսկ նպաստների բազային չափը՝ 10 հազար դրամից մինչև 12,5 հազար դրամ:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, կենսաթոշակները կբարձրացվեն 2010թ.-ի նոյեմբերի 1-ից, սոցնպաստները՝ 2010թ.-ի մայիսի 1-ից: Նա նշեց, որ բյուջեից լրացուցիչ ֆինանսական հատկացումները կկազմեն 6-6,5 միլիարդ դրամ, և կառավարությունը կփորձի իրականացնել դա պահուստների հաշվին:

Նրա խոսքերով, այդ որոշմամբ ամբողջովին փոխհատուցվում են գազի գների փոփոխությունները ընտանեկան նպաստների համակարգի մեջ ներառված 110 հազար ընտանիքների և 530 հազար թոշակառուների համար, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

«Խոսքը ոչ միայն գազի գների բարձրացման, այլև գնաճի բարձր մակարդակի մասին է», – ասաց ՀՀ վարչապետը: Նա նշեց, որ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը հայտնվեց ավելի բարձր գնաճային դաշտում:

«Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ ջանքերի շնորհիվ մենք պետք է կարողանանք զսպել գնաճային ճնշումը Հայաստանում, և 2011-2013 թթ.-ին վերադառնալ ավելի ցածր գնաճային ֆոնի», – ասաց վարչապետը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ քանի որ 2009-2010 թթ.-ին գնաճի մակարդակը բավականին բարձր է, ակնհայտ է դառնում, որ սոցիալական ծրագրերի արդյունավետությունը զգալի նշանակություն ունի:

«ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված հաշվարկները նախատեսում էին սոցնպաստների 10 տոկոսանոց բարձրացում, սակայն այսօր առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ քննարկման ժամանակ նախագահը 15 տոկոսանոց բարձրացման անհրաժեշտության մասին հստակ հանձնարարական տվեց», – ասաց Սարգսյանը:

«Այսօրվանից մենք կարող ենք մեր թոշակառուներին տեղեկացնել, որ 2011թ.-ին նախատեսված կենսաթոշակների բարձրացումը մենք սկսում ենք 2010թ.-ից, և արդեն նոյեմբերից սկսած կենսաթոշակները կբարձրացվեն շուրջ 11 տոկոսով», – ասաց վարչապետը:

«Կարծում ենք, որ այս որոշումը կարող է զգալիորեն մեղմել երկրում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները», – ավելացրեց նա:

Միաժամանակ կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այս որոշում կրում է ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական բնույթ:

«Մենք կգտնենք ավելի քան 6 միլիարդ դրամ այդ խնդիրների լուծման համար», – նշեց Սարգսյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում

Հունվարին ՀՀ-ում գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճով. Համաշխարհային բանկ

Գնաճի երկու երրորդը պայմանավորված է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների 5,9% աճով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img