Երիտասարդ ընտանիքները 100 միլիոն դրամ կստանան բնակարան գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նորաստեղծ ընտանիքները, «Մատչելի բնակարան նորաստեղծ ընտանիքներին» կառավարության ծրագրով, 2010 թ.-ի ապրիլին 100 միլիոն դրամ կստանան, տեղեկացրել է «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ-ի տնօրեն Մհեր Եդիգարյանը:

«Մարտի վերջին ծրագրով արդեն հատկացվել է 31 միլիոն դրամի վարկ: Ակնկալվում է, որ ևս 100 միլիոն կտրվի ապրիլի ընթացքում: Ելնելով ծրագրի իրագործման առաջին ամսվա արդյունքներից՝ կարծում եմ, որ ծրագրին մասնակցելու պահանջարկը բավականին շատ կլինի», – «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Եդիգարյանը:

Ինչպես հիշեցրեց Եդիգարյանը, «Մատչելի բնակարան նորաստեղծ ընտանիքներին» կառավարության ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» նորաստեղծ ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով: ՈւՎԿ-ի տնօրենի տվյալներով, այժմ արդեն համագործակցության պայմանագրեր են կնքվել հինգ բանկի («Հայբիզնեսբանկ», «Արարատբանկ», «Հայէկոնոմբանկ», ՎՏԲ-Հայաստան բանկ և Ինեկոբանկ) և երեք վարկային կազմակերպության (Հիփոթեքային առաջին ընկերություն, Վաշինգտոն քափիթլ և Էքսպրես կրեդիտ) հետ: Մոտ ժամանակներում նմանատիպ պայմանագրեր կնքվեն ևս երկու կազմակերպության հետ:

Ինչպես տեղեկացրեց Եդիգարյանը, «Բնակար երիտասարդներին» ՈւՎԿ-ի կանոնադիր կապիտալը կազմում է 3 միլիարդ դրամ: ՈՒՎԿ-ի հաշվարկներով, ծրագրի շահառուների թիվը կկազմի 300-500 ընտանիք: Վարկերը ընտանիքներին կտրվեն տարեկան 10,5 տոկոսից ոչ ավել տոկոսադրույքով, որից 2 տոկոսը կսուբսիդավորվի Հայաստանի կառավարության կողմից: Տնօրենի խոսքերով, դա նշանակում է, որ երիտասարդ ընտանիքի համար վարկի արժեքը չի գերազանցի տարեկան 8,5 տոկոսը: Վարկերը տրամադրվում են ավելի քան 10 տարի ժամկետով:

«Ծրագիրը բաց է բոլոր ընտանիքների համար, ովքեր համապատասխանում են նրա պահանջներին: Մասնավորապես, երիտասարդ ընտանիք է համարվում այն ընտանիք, որի ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60 տարին և ամուսիններից ոչ ոք 35 տարեկանից բարձր չէ: Երիտասարդ ընտանիք է համարվում է այն ընտանիքը, որի միակ ծնողի տարիքը չի գերազանցում 30-ը: Ծրագրով սահմանված վարկի առավելագույն չափը կազմում է 11,2 միլիոն դրամ», – տեղեկացրեց նա:

Միաժամանակ Եդիգարյանը պարզաբանեց, որ ընտանիքի եկամուտը պետք է բավարար լինի վարկի սպասարկման համար և կախված լինի վարկի գումարից և ժամկետից (օրինակ՝ 15 տարի ժամկետով 5 միլիոն դրամի վարկ ստանալու համար ամուսինների ամսական եկամուտը պետք է կազմի շուրջ 180 հազար դրամ, իսկ 11 միլիոն դրամի վարկ ստանալու համար՝ շուրջ 370 հազար դրամ): Եթե ընտանիքի եկամուտը չի բավարարում, որպես համափոխառու կարող է հանդես գալ բարեկամներից մեկը:

««Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ-ի դերը վարկ տրամադրող կազմակերպություններին էժան միջոցներ տրամադրելն է՝ երիտասարդ ընտանիքների շրջանում հետագա բաշխման համար: Ծրագրի շահառուները պետք է դիմեն բանկերին, անցնեն նախնական որակավորում և սահմանվող չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կստանան շուկայականից ցածր տոկոսադրույքներով հիփոթեքային վարկեր, ինչից հետո ՈւՎԿ-ն կվերաֆինանսավորի վարկերը», – նշեց նա:

ՀՀ կառավարությունը հունվարի 29-ին նիստին հաստատել է 3 միլիարդ դրամ արժողությամբ «Մատչելի բնակարան նորաստեղծ ընտանիքներին» ծրագիրը: Ծրագրով սահմանված վարկի առավելագույն չափը կազմում է 16 միլիոն դրամ: «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ-ն, որը զբաղվելու է ծրագրի իրագործմամբ, գրանցվել և արտոնագիր է ստացել ՀՀ ԿԲ-ի Խորհրդի 2010 թ.-ի փետրվարի 16-ի որոշմամբ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img