Կոնվերս Բանկը գործարկել է e-Converse ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկը գործարկել է e-Converse ինտերնետ-բանկային ծառայությունը: Այս մասին երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Ծառայության ներդրման կապակցությամբ մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ բանկը հայտարարում է «e-Converse. Ամենուր միասին 24/7» բացառիկ ակցիան: Ակցիայի շրջանակներում բոլոր մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ անվճար միանալ e-Converse ինտերնետ-բանկային ծառայությանը և ամենուր 24/7 ռեժիմով` աշխարհի ցանկացած կետից` տանը, գրասենյակում, սրճարանում, թե ճամփորդելիս… կառավարել ֆինանսական միջոցները», – ասվում է տեղեկատվության մեջ:

e-Converse ինտերնետ-բանկային ծառայության միջոցով հաճախորդը կարող է կատարել փոխանցումներ հաշիվներով (վճարման հանձնարարականների ուղարկում), արտարժույթի փոխանակում անկանխիկ եղանակով, կոմունալ և այլ վճարներ, միջոցների համալրում ArCa, VISA, MasterCard քարտային հաշիվներին, ավանդների ձևակերպում ավանդային պայմանագրերի կնքման միջոցով: Ակցիայի մասնակիցները հնարավորություն են ստանում նաև ներկայացնել վարկերի մարման հանձնարարականներ, հաշիվների մնացորդի և առանձին գործարքների վերաբերյալ քաղվածքներ և տեղեկատվություն ստանալ, ներկայացնել  քարտային, վարկային հայտեր և այլն:

Տեղեկատվության համաձայն՝ e-Converse ինտերնետ-բանկային ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ունենալ բանկային հաշիվ Կոնվերս բանկում, հուսալի ինտերնետային կապով հագեցված համակարգիչ և էլեկտրոնային փոստի հասցե:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են մոտ 80 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 67,4 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 12,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 46 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 57,3 մլրդ դրամ, իսկ մաքուր շահույթը հունվար-մարտին՝ 624,3 մլրդ դրամ:–0-

Կոնվերս Բանկն այժմ ունի 25 մասնաճյուղ 13 քաղաքներում և 564 աշխատակից: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հանրապետության 35-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և հայկական զարդանախշ

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

ԿԲ-ն նշել է կրիպտոակտիվների կարգավորման առանցքային սկզբունքը՝ գնահատելով ռիսկերը

ՀՀ Կենտրոնական բանկը թվային և վիրտուալ ակտիվները կարգավորելիս հավատարիմ է «նույն ռիսկը — նույն կարգավորումը» (same risk, same regulation) սկզբունքին

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը կրկին նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img