ՀՀ ԿԲ-ն թույլատրել է Հայէկոնոմբանկին մասնակցել COINSTAR MONEY TRANSFER համակարգին

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը թույլատրել է Հայէկոնոմբանկին մասնակցել COINSTAR MONEY TRANSFER արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նման որոշում է ընդունվել երեքշաբթի ՀՀ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նույն նիստի ժամանակ վերաձևակերպվել է «Մելբրոք» ՍՊԸ-ի փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի լիցենզիան և «Ռեզոլուշն Ապահովագրական բրոքեր» ՍՊԸ-ի լիցենզիան:

Միաժամանակ ԿԲ խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «Էյջ Էյ Ֆինանս» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, «ԱՐՎԻԷՄ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի, «ԿԱՐԱՐՏ ԿՐԵԴԻՏ» ՓԲԸ-ի գրավատան կազմակերպման և «ՔԵՅՍ ԸՆԴ ԱՀ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ փոփոխություններ և լրացումներ են  կատարվել «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» փաստաթղթում: Բացի այդ, ԿԲ խորհուրդը որոշել է հրատարակել «ՀՀ կենտրոնական բանկի տարեկան վիճակագրական տեղեկագիրը»:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img