HSBC-Հայաստան բանկի ղեկավարը ողջունում է հայկական բանկերի միավորումը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. «HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր-գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը (Astrid Klifford) ողջունում է հայկական բանկերի միաձուլումը:

«Հայաստանի բանկերի թիվը փոքր-ինչ մեծ է նման փոքր երկրի համար: Ես ողջունում եմ երկու բանկերի միաձուլումը, որը տեղի է ունեցել վերջերս Հայաստանի բանկային համակարգում: Մենք կարծում ենք, որ դա լավ կլինի ընդհանուր շուկայի համար», – երեքշաբթի ասաց նա լրագրողներին՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Երկու հայկական բանկերի՝ Ամերիաբանկի և Կասկադ բանկի միաձուլման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2010 թ.-ի նոյեմբերը: Ամերիաբանկի սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» կիպրոսյան ընկերությունն արդեն դարձել է Կասկադ բանկի բաժնետեր: «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության և «Կասկադ Քափիթլ Հոլդինգս» ընկերության («Կասկադ բանկ» ՓԲԸ-ի բաժնետեր) միջև պայմանագրի կնքման մասին հայտարարվել է 2010 թ.-ի մարտին, ինչից հետո ապրիլի 7-ին գործարքը հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Խոսելով Հայաստանի բանկային համակարգի մասին՝ Քլիֆորդը նշել է, որ հայկական բանկերը լավ վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից, ինչպես նաև լավ կապիտալիզացված են:

«Իրականում Հայաստանի բանկային համակարգի կապիտալիզացման միջին մակարդակը մի քանի անգամ գերազանցում է շատ երկրների նմանատիպ մակարդակը», – ընդգծել է նա:

Քլիֆորդի խոսքերով, այս համատեքստում դա բանկային համակարգի կայունության համոզմունք է տալիս: «Այսօրվա դրությամբ Հայաստանի բանկային համակարգը գերլիկվիդային է», – ավելացրել է նա:

2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում 22 բանկ է գործում: Հայկական բանկերի ընդհանուր ակտիվները մարտի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 1383,6 միլիարդ դրամ: (1 դոլարը 384,47 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img