HSBC բանկ Հայաստանը 2010թ. ակնկալում է մոտ $11 մլն եկամուտ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. HSBC բանկ Հայաստանը 2010թ.-ի արդյունքներով ակնկալում է շուրջ 11 մլն դոլարի չափով եկամուտ ստանալ, «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանելով՝ ասել է «HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ  գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Կլիֆորդը (Astrid Klifford)։

«Մեր զարգացման ծրագիրը կազմվում է ամեն տարի՝ տարեսկզբին։ Այսօրվա դրությամբ մենք գերազանցում ենք մեր ծրագիրն ու հուսով ենք, որ մեզ կհաջողվի գերակատարել այնտեղ ծրագրված եկամտի ցուցանիշը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։

Ըստ Կլիֆորդի՝ հաշվի առնելով այն, որ ընթացիկ տարում Հայաստանի տնտեսությունում արդեն նորացվում է ակտիվացումը, բանկը մտադիր է հիմնական շեշտը դնել բիզնեսի սպասարկման, վարկավորման, առևտրի ֆինանսավորման վրա՝ այն մասնաճյուղի վրա, որը եկամուտի մեծ մասը կապահովի։

«Ձեռնարկությունների կողմից մենք բավականին մեծ ակտիվություն ենք նկատում, ինչը շատ է ուրախացնում, և կարծում ենք, որ եկամտի հիմնական մասնաբաժինը կստանանք իրավաբանական անձանց սպասարկման և վարկավորման միջոցով»,- ասաց նա։

«HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img