ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է «ՎՏԲ-Հեռանկար+» ավանդատեսակը տոնական բարձր տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսյան տոների կապակցությամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն որոշել է ավանդատուներին մատուցել նվեր` հայտարարելով հերթական ակցիայի մասին:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, մինչև հունիսի 9-ը ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղերում գործում է ակցիա «ՎՏԲ-Հեռանկար+» կարճաժամկետ ավանդատեսակի վրա` առաջարկելով ավանդատուներին   բարձր տոնական տոկոսադրույք:

Ակցիայի ժամանակահատվածում ավանդատուների համար գործոմ են հետևյալ պայմաններն ու բոնուսները` ավանդի ներդրման նվազագույն գումարը կազմում է 30.000 ՀՀ դրամ, ավանդը ներդրվում է մեկից երեք ամսով տարեկան 13-14% տոկոսադրույքով, բոլոր ավանդատուները ստանում են նվեր VISA Int. Վճարային համակարգի պլաստիկ քարտ:

«ՎՏԲ-Հեռանկար+» ավանդատեսակը ավանդատուներին հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ստանալ նշանակալի եկամուտ:

«ՎՏԲ-Հեռանկար+» ավանդի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am կայքում  կամ զանգահարելով բանկի միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img