Thu, 5 February
-2.9 C
Yerevan
USD: 378.26 RUB: 4.93 EUR: 446.88 GEL: 140.65 GBP: 518.67

ՀՀ բանկային համակարգի շահույթը 2010թ. I եռամսյակում կազմել է 6,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի շահույթը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 6,7 մլրդ դրամ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը, ասաց Հայաստանի Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, Հայաստանի առևտրային բանկերի մաքուր շահույթը 2009 թվականի առաջին կիսամյակում հարկումից հետո կազմել է 1064,3 մլն դրամ։

«Բանկային համակարգում ձևավորված շահույթը ազդեցություն է գործել նաև հարկերի մասով վճարումների վրա։ Հայաստանի բանկային համակարգի կողմից 2010 թվականի առաջին եռամսյակում հարկային մուտքերը ծավալը պետբյուջե  կազմել է 4,4 մլրդ դրամ»,- հինգշաբթի ասաց Ղուկասյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 2010 թվականի առաջին եռամսյակը բավականին դրական է եղել, բանկային համակարգում բոլոր ցուցանիշներով աճ է արձանագրվել։

Մասնավորապես, ինչպես նշեց Ղուկասյանը, ակտիվների մասով աճը կազմել է 5,36 տոկոս կամ 72 մլրդ դրամ նախորդ եռամսյակի համեմատ՝ հասնելով 1418 մլրդ դրամի։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը գերազանցում է 14 տոկոսը»,- ասաց նա։

ՀԲՄ ղեկավարը նշեց նաև, որ պարտավորությունների գծով նույնպես 5,95 տոկոսանոց աճ է գրանցվել՝ նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ։

«Եթե համեմատենք 2009 թվականի առաջին եռամսյակի հետ, ապա կարելի է խոսել 25 տոկոսանոց աճի մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ հաճախորդների նկատմամբ պարտավորությունների աճը կազմել է 34,91 տոկոս 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատ։

Ղուկասյանը հայտնեց նաև, որ դրական աճ է արձանագրվել նաև ընդհանուր կապիտալի մասով, որն ավելացել է շուրջ 3 տոկոսով նախորդ եռամսյակի համեմատ։

Խոսելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակի միտումների մասին՝ Ղուկասյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում նկատվում է վարկային պորտֆելների մասով զգալի բարելավում։

«Հաճախորդների պահանջարկը վարկային գործիքների մասով ավելի կայուն է, ձեռներեցների վերաբերմունքը ներդրումային ծրագրերի իրականացման և վարկային գործիքնեևրի նկատմամբ նույնպես ավելի դրական է, այնպես որ առաջին եռամսյակը փակվել է բավականին լավ և հաջող ցուցանիշներով»,- հավելեց նա։

2010 թվականի մարտի 31-ի տվյալներով` Հայաստանում գործում է 22 բանկ 382 մասնաճյուղերով: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2009 թվականի  մարտի 31-ի դրությամբ կազմել է  295,9 մլրդ դրամ, պարտավորությունները`1122,3 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 770,8 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները՝ 783,4 մլրդ դրամ ($1- 389,47 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահին հրավիրել է մասնակցելու  2026 թ.-ին անցկացվող  «Խաղաղության խաչմերուկ»  ներդրումային գագաթնաժողովին

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգային հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել  2026 թվականին

Առաջին գործարքը՝ Հայաստանի ապահովագրական շուկայում․ Grawe Group–ը և C-Quadrat–ը ձեռք են բերել LIGA Insurance–ը

ՀՀ ԿԲ–ն հունվարի 30–ին հաստատել է LIGA INSURANCE ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերումը Grawe Group ավստրիական ընկերության և C-Quadrat Investment Group ներդրումային խմբի կողմից

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 1.55 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան  են փոփոխվել. Կենտրոնական բանկ

2026 թ.-ի փետրվարի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, հունվարի 30-ի համեմատ, աճել է 0.39 կետով՝ հասնելով 379.03 դրամի

Ակբա բանկը թողարկել է նոր՝ American Express Gold Debit քարտեր

Հայաստանում American Express-ի պաշտոնական գործընկեր Ակբա բանկը թողարկել է նոր American Express Gold դեբետային քարտը, որը հաճախորդներին առաջարկում է բացառիկ առավելություններ ճանապարհորդությունների և ամենօրյա գնումների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img