«Արարատբանկի» կապիտալն ավելացել է ավելի քան 1 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկի» կապիտալն ավելացել է 1 մլրդ 20 մլն դրամով, տեղեկացնում է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

«Մենք գործընթացը սկսել ենք մեկուկես ամիս առաջ, և այսօր բաժնետերերը քվեարկեցին կանոնադիր կապիտալը փոփոխելու օգտին: Սա նոր մարտահրավեր է և նոր հնարավորություններ բանկի համար», – երկուշաբթի հայտնեց Օսիպյանը լրագրողներին բանկի բաժնետերերի տարեկան երրորդ ժողովից հետո:

Այս որոշման շնորհիվ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կավելացնի իր մասնակցությունն Արարատբանկի կապիտալում 255 մլն դրամի չափով բաժնետոմսերի նոր բաժանորդագրման ճանապարհով (մոտ 600 հազար ԱՄՆ դոլար):

Ինչպես նշեց Օսիպյանը, ՎԶԵԲ-ի մասնաբաժինն Արարատբանկում կպահպանվի նախկին մակարդակով՝ 25%+1 բաժնետոմս չափով:

«Բաժնետերերի մասնաբաժինները չեն փոփոխվել»,- ընդգծեց նա:

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«ԱՌԿԱ» գործակալությանը տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 41,1 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 33 միլարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 8,3 միլիարդ դրամ, կանոնդրական կապիտալը՝ 6,1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 18,9 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 25,4 միլիարդ դրամ, իսկ 2010 թ.-ի հունվար-մարտ ամիսների մաքուր եկամուտը կազմել է շուրջ 304 միլիոն դրամ: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img