«Արարատբանկը» դիվիդենտներ չի վճարի 2009թ. արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկի» խորհուրդը որոշում է ընդունել իր բաժնետերերին 2009 թվականի արդյունքներով դիվիդենտներ չվճարելու վերաբերյալ, տեղեկացրեց բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

«Տարին ճգնաժամային էր, և մենք կապիտալ մեծ ներդրումներ են    ք իրականացրել մասնաճյուղերի բացման և կադրերի վերապատրստման գործում: Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կուրախացնենք մեր բաժնետերերին դիվիդենտների վճարմամբ»,- երկուշաբթի հայտնեց Օսիպյանը լրագրողներին բանկի բաժնետերերի տարեկան երրորդ ժողովից հետո:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ բանկի մաքուր շահույթը 2009 թվականին կրճատվել է մինչև 365 մլն դրամի՝ 2008 թվականի 475 մլն դրամի համեմատ: Օսիպյանն ավելացրեց, որ բանկը նախատեսում է հասնել 2008 թվականի նախաճգնաժամային ցուցանիշին ընթացիկ տարվա արդյունքներով:

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«ԱՌԿԱ» գործակալությանը տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 41,1 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 33 միլարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 8,3 միլիարդ դրամ, կանոնդրական կապիտալը՝ 6,1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 18,9 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 25,4 միլիարդ դրամ, իսկ 2010 թ.-ի հունվար-մարտ ամիսների մաքուր եկամուտը կազմել է շուրջ 304 միլիոն դրամ: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img