ՀՀ ԿԲ-ն 1 միլիարդ դրամ ծավալի պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երեքշաբթի տեղաբաշխել է AMGT52057112 թողարկման 52 շաբաթ մարման ժամկետով 1 միլիարդ դրամ ծավալի պետական կարճաժամկետ գանձապետական պարտատոմսեր։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1600 միլիոն դրամ, որոնցից 100 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,0900 տոկոս՝ 9,4994 տոկոս տեղաբաշխման սահմանային եկամտաբերությամբ:

Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 368,2 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img