Հայաստանում 2011 թ.-ին կանցկացվի բարձրագույն կրթության ֆինանսավորմանը նվիրված ԿԲ-ի կոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2011 թ.-ին նախատեսում է անցկացնել Համաշխարհային բանկի հերթական միջազգային կոնֆերանսը, որը նվիրված կլինի բարձրագույն կրթության ոլորտի ֆինանսավորման խնդիրներին, տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բելգիայի ուսանողական կազմակերպության պատվիրակության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Աշոտյանը նշել է, որ Բոլոնյան գործընթացի շրջանակներում կայանալիք կոնֆերանսին կմասնացկեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները:

Աշոտյանն ավելացրել է, որ 2011 թ.-ի երկրորդ կեսից Հայաստանը Լեհաստանի հետ համատեղ կնախագահի Բոլոնյան գործընթացին աջակցող խմբում:

Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թ.-ին: Հանրապետության կրթական բարեփոխումներն անցկացվում են Բոլոնդյան հռչակագրի համաձայն, որը ստորագրվել է 2002 թ.-ի սեպտեմբերի 18-ին:

Հռչակագրի շրջանակներում մշակվել է կրեդիտների համատեղելիության, վերահանձնման և կուտակման, դիպլոմների, գիտական աստիճանների, իրագործման կանոնների և ընթացակարգերի ընդունման համակարգը: Բոլոնյան գործընթացին աջակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի Խորհուրդն ու Եվրոպական Հանձնաժողովը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img