Խոշոր հարկատուները մայիսին 16,1 մլրդ դրամ են վճարել ՀՀ պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. Մայիսի ընթացքում 344 խոշոր հարկատուների կողմից Հայաստանի պետբյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների ցուցանիշը 16,1 մլրդ դրամ է կազմել ՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ 8,8 տոկոսով ավելանալով։

Այդ մասին ասվում է «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները» վերլուծության մեջ, որը տեղադրված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում։

Հաշվետու ժամանակահատվածում այդ 344 կազմակերպությունների կողմից 50,3 տոկոս հարկային մուտքեր են եղել ՀՀ պետբյուջե։ Միաժամանակ միայն հինգ կազմակերպություններ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «ՀԱԷԿ», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա», մայիս ամսվա ընթացքում՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, 2 մլրդ դրամով ավելի հարկային մուտքեր են կատարել բյուջե։

Պետեկամուտների կոմիտեի համաձայն՝ 2010թ.-ի մայիսին հարկային մարմինները  69 ստուգում են իրականացրել։ Դրա արդյունքում պետբյուջե 176,1 մլն դրամի չափով լրացուցիչ վճարումներ են կատարվել ($1 – 363,9 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img