Կոնվերս բանկի VISA քարտապանները 50 հազար հյուրանոցներում 75 տոկոս զեղչ կստանան

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս բանկ  ՓԲԸ-ի VISA Classic, Gold և Platinum քարտապաններն  այսուհետ   կարող  են  աշխարհի 130 երկրների 50 հազ.  հյուրանոցներից օգտվել մինչև 75% զեղչով` իրենց հյուրանոցի պատվերները կատարելով ինտերնետ միջավայրում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Այն  հնարավոր է դարձել շնորհիվ HotelClub.com  միջազգային զեղչային համակարգի անդամակցության վերաբերյալ Կոնվերս բանկի և  VISA միջազգային վճարահաշվարկային  hամակարգի  միջև ձեռք բերված պայմանավորվածության, որը կգործի միչև 2011 թ. մարտի 8-ը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

HotelClub.com-ը օնլայն ամրագրման միջազգային  ծառայություն է`  առաջատար օնլայն Orbitz Worldwide տուրիստական ընկերության բաժանմունք: HotelClub.com կայքը հասանելի է 15 լեզուներով` այդ թվում նաև ռուսերեն (www.hotelclub.com/visa/ru), անգլերեն (www.hotelclub.com/visa/en), իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ մինչ օրս «Կոնվերս բանկի» VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM  քարտապանների համար գործում է հատուկ զեղչային համակարգ հանրապետության  մի շարք առևտրային և սպասարկման կետերում, զեղչային հատուկ համակարգ է գործում նաև բանկի ավանդատու հաճախորդների համար:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները շուրջ 75 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները` շուրջ 62 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը` 13,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 43,3 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները` 49,7 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակի ընթացքում զուտ եկամուտը` 1,1 մլրդ դրամ:

Ներկայումս բանկն ունի ավելի քան  550 աշխատակից,  բանկի 26 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: ($1- 369,41 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img