ՎՏԲ-Հայաստան բանկը MoneyGram-ի հետ համատեղ ակցիա է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն իրականացնում է ակցիա բանկի այն հաճախորդների համար, որոնք MoneyGram-ի միջոցով կատարում են արտարժույթով դրամական փոխանցումներ: Այս մաիսն «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ակցիան բաղկացած է երկու մասից, որոնց թվում են ակնթարթային շահում (քարտի պաշտպանիչ շերտի տեղում ջնջում) և քարտերի ամսական խաղարկություն (գլխավոր մրցանակ):

Մամուլի հաղորդարգության համաձայն՝ սկցիային կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, որոնք MoneyGram համակարգի միջոցով կկատարեն 200 ԱՄՆ դոլարից կամ 200 Եվրոյից ավել գումարի չափով գործարքներ: 200 ԱՄՆ դոլարից կամ 200 եվրոյից մինչև 999 ԱՄՆ դոլարի կամ 999 եվրոյի գործարք կատարելու դեպքում հաճախորդը կստանա պաշտպանիչ շերտով մեկ քարտ, 1000 ԱՄՆ դոլարի կամ 1000 եվրոյի գործարքի դեպքում կստանա պաշտպանիչ շերտով երկու քարտ, իսկ 1000 ԱՄՆ դոլարից կամ 1000 եվրոյից ավել յուրաքանչյուր 500 ԱՄՆ դոլարի կամ 500 եվրոյի գործարք կատարելու դեպքում կտրվի լրացուցիչ քարտ: Ջնջելով քարտի պաշտպանիչ շերտը` հաճախորդը կարող է ստանալ ակնթարթային մրցանակ 3000 դրամի չափով:

«Յուրաքանչյուր հաջորդող ամսվա սկզբին կանցկացվի խաղարկություն, որին կարող են մասնակցել և շահած, և չշահած պաշտպանիչ շերտով քարտերը: Խաղարկության արդյունքներով կընտրվի մեկ հաղթող, որի մրցանակը կկազմի 200 հազ. դրամ», – նշվում է տեղեկատվության մեջ:

MoneyGram համակարգի ծառայություններից սպառողները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր 68 մասնաճյուղերում Հայաստանի ողջ տարածքով:

2010թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում՝ ի թիվս MoneyGram-ի, գործում են յոթ տարբեր արագ դրամական փոխանցման համակարգեր (SWIFT, Migom, Blizko, Inter Express, Անելիք и Բիստրայա Պոչտա), որն իր հերթին երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում բանկի համար ստեղծում է բարձր մրցունակություն:

ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայումս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img