Հայաստանը պետք է վերադառնա մինչճգնաժամային գաղափարներին և շարունակի բարեփոխումները. նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունը բավականին արագ է վերականգնվում, և երկիրը պետք է վերադառնա մինչճգնաժամային գաղափարներին և շարունակի երկրորդ սերնդի բարեփոխումների իրագործումը, կարծում է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Այդ պատճառով շատ կարևոր է հստակ պատկերացնել մեր դերն ու տեղը, ինչպես նաև ծանոթանալ աշխարհի տարբեր երկրների փորձին, որոնք որոշակի ձևով նման են Հայաստանին և արդեն անցել են այդ ուղին», – շաբաթ օրը Դիլիջանում մեկնարկած «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ասաց Դավթյանը լրագրողներին:

Սեպտեմբերի 11-ին Դիլիջանում մեկնարկած երկօրյա համաժողովը կազմակերպվել է ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ: Համաժողովի ընթացքում կքննարկվեն հետճգնաժամային համաշխարհային միտումների ֆոնի ներքո հանրային քաղաքականության միջոցով Հայաստանում ներդրումների, արտահանման, տնտեսական աճի խթնման և աղքատության կրճատմանը վերաբերող հարցերը:

Դավթյանի խոսքերով՝ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել համաշխարհային տնտեսության խոշորագույն ներկայացուցիչներ, որոնց թվում են Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուն (Philippe Le Houerou), Չիլիի նախկին նախագահ Ռիկարդո Լագոսը, Լեհաստանի նախկին փոխվարչապետ, Ազգային բանկի նախագահ Լեշեկ Բալցերովիչը:

«Այս մարդիկ ոչ միայն տեսական գիտելիքներ և փորձ ունեն, այլև բավականին հաջող իրականացրել են կոնկրետ բարեփոխումներ, ինչի արդյունքում նրանց երկրները, հաղթահարելով անցումային շրջանի դժվարությունները, այսօր զարգացած տնտեսություն ունեն», – ասաց նա:

Համաժողովին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Վենեսուելայի պլանավորման նախկին նախարար, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի տնտեսական զարգացման պրոֆեսոր Ռիկարդո Հաուսմանը, նույն դպրոցի քաղաքական տնտեսության պրոֆեսոր Դանի Ռոդրիկը, ինչպես նաև Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ և նախարարներ: Որոշ քննարկումների ժամանակ ակնկալվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը:

Դավթյանը նշեց նաև, որ հայկական տնտեսության ներկայացուցիչների և միջազգային փորձառու մասնագետների հանդիպումն օգտակար կլինի բոլորի համար և «մեզ նոր խթան կհաղորդի բարեփոխումների հաջող շարունակության համար»:

ՀՀ ֆինանսների նախարարն այս կապակցությամբ պարզաբանեց, որ արդեն տեղի ունեցած պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումները, ընդհանուր առմամբ, Հայաստանի մոտեցումների հետ բավականին շատ նմանություններ են բացահայտել:

«Քանի որ Հայաստանի տնտեսությունը մեծ մասամբ կախված է համաշխարհային տնտեսության զարգացումներից, առաջին ձեռքից դրսից եկող տեղեկատվություն ստանալը շատ կարևոր է»,- ընդգծեց Դավթյանը:

Համաժողովն անցկացվելում է երեք փոխկապակցված թեմաների շուրջ՝ նորարարություն, արտահանման ուղղվածություն ու ներդրումների խթանում, պետության արդյունավետության բարելավում, ինչպես նաև սոցիալական կոալիցիայի ստեղծում՝ հանուն փոփոխության: Կքննարկվեն համաշխարհային և տարածաշրջանային զարգացումները և միջազգային համապատասխան փորձի հիման վրա առաջ կքաշվեն գաղափարներ այն մասին, թե ինչպես կարող է հանրային քաղաքականությունը լավագույն կերպով նպաստել Հայաստանի քաղաքացիների կյանքում անհրաժեշտ բարելավումների արագացմանը և Հայաստանի վերափոխմանը առավել հարուստ, կենսունակ ու բարգավաճող տնտեսություն ունեցող երկրի: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img