HSBC Բանկ Հայաստանը մեկ ամսվա ընթացքում կվերսկսի դրամով վարկավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն մեկ ամսվա ընթացքում կվերսկսի ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամով վարկավորումը, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց « HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր-գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը  (Astrid Klifford):

«Առաջիկա ամսվա ընթացքում մենք կվերսկսենք դրամով վարկավորումը: Դա կլինի և հիփոթեքային, և սպառողական վարկավորում», – ասաց Քլիֆորդը:

Նրա խոսքերով՝ նախորդ տարի հայկական բանկերը բավականին պասիվ էին դրամի ոչ լիկվիդայնության պատճառով:

«Մենք տարեսկզբից վերսկսել ենք հիփոթեքի գծով իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկավորումը», – նշեց նա:

Բանկի կողմից հրապարակված 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի զեկույցի համաձայն, HSBC Բանկ Հայաստանի հիփոթեքային վարկերը կազմել են 15,9 միլիարդ դրամ կամ հաշվետու ժամանակահատվածում մասնավոր հատվածին տրամադրած վարկերի 22,7 տոկոսը:

Քլիֆորդն ասաց, որ այս տարի ֆիզիկական անձանց կողմից վարկերի նկատմամբ պահանջարկն ավելի ցածր է, քան նախորդ տարիներին:

«Սակայն մենք արդեն զգում ենք այդ շուկայում գոյություն ունեցող պահանջարկը և հույս ունենք, որ կկարողանանք ապահովել այն», – նշեց նա:

«HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 126,7 միլիարդ դրամ, պարտավորությունները` 107,9 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` 18,8 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը` 7,6 միլիարդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները՝ 70,3 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` շուրջ 101,9 միլիարդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 1,9 միլիարդ դրամ: Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բանկի յոթ մասնաճյուղ է գործում: (1 դոլարը 361,28 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img