ՀՀ կառավարությունը պետք է ակտիվացնի իր մասնակցությունը տնտեսությունում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի իր ակտիվ մասնակցությունը երկրի տնտեսկան կյանքում, ասաց ՀՅԴ –ից Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը։

«Մենք կարծում ենք, որ պետական միջնորդությունը չգնաց ճիշտ ուղղությամբ, բավարար չէր։ Պետք է աջակցություն ցուցաբերել ոչ թե կոնկրետ ձեռնարկությունների, այլ ոլորտների»,- հինգշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար Հայաստանի կառավարութոյանն առընթեր ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կառավարությունն արդեն պետական երաշխիքներ է տրամադրել մի շարք հայկական ձեռնարկությունների, մասնավորապես, 20 միլիարդ դրամի չափով պետերաշխիք են ստացել հայ կառուցապատողները։

Նռանյանի խոսքերով՝ այսօր բազմաթիվ զարգացած երկրներ փորձում են սահմանափակել միջամտությունը տնտեսական քաղաքականությանը, ինչը կարող է կանգնեցնել տնտեսական աճը, և Հայաստանն էլ է ցանկանում գնալ այդ ուղով։

Միաժամանակ պատգամավորը նշեց, որ եթե զարգացած երկրներում տնտեսության անկումն այնքան էլ մեծ չէր տոկոսային հարաբերությամբ, ապա Հայաստանում ՀՆԱ կրճատումը բավականին շոշափելի է եղել, և այդ պատճառով երկիրը գուցե չկարողանա հասնել նախորդ տարիների նախաճգնաժամային ցուցանիշին։

Վիճակագրական տվյալներով՝ 2009 թվականին տնտեսական անկումը Հայաստանում կազմել է 14,4 տոկոս։ 2010 թվականի հունվար-օգոստոսին 3,1 տոկոսանոց աճ է արձանագրվել 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ 2010 թվականի պետբյուջեով ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսված է 1,2 տոկոսի մակարդակում։

«Պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՆԱ ծավալների մեծացման ուղղությամբ։ Ցավոք, մենք որպես պետություն ոչինչ չենք անում այս ուղղությամբ, բայց ամեն ինչ անում ենք հարկերի մեծացման համար»,- ասաց նա։

Խորհրդարանականը կարծում է, որ հարկերի ավելացումը և ծախսերի սահմանափակումը կարող է հանգեցնել ՀՆԱ աճի դանդաղեցմանը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img