HSBC Բանկ Հայաստանի եկամուտը 9 ամսվա ընթացքում շուրջ 3,9 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «HSBC Բանկ Հայաստանի» եկամուտը 2010թ.-ի ինը ամիսների ընթացքում աճել է 30 տոկոսով՝ անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով մոտ 3 մլրդ 900 մլն դրամ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Կլիֆորդը։

«Անցյալ տարի մենք արժույթի գնանկման պատճառով վնասներ կրեցինք, և հաշվի առնելով այս գործոնը՝ եկամուտի աճը 2010թ.-ի ինը ամիսների ընթացքում՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ, 30 տոկոս է կազմել»,- ասաց նա։

«Վարկային ներդրումները աճել են 32 տոկոսով՝ 63 մլրդ-ից մինչև 83 մլրդ դրամ»,- ավելացրեց Կլիֆորդը։

«HSBC Europe BV» հոլդինգային ընկերությունը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 126,7 միլիարդ դրամ, պարտավորությունները` 107,9 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` 18,8 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը` 7,6 միլիարդ դրամ, ընդհանուր վարկային ներդրումները՝ 70,3 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` շուրջ 101,9 միլիարդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 1,9 միլիարդ դրամ: Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի տարածքում բանկի յոթ մասնաճյուղ է գործում: (1 դոլարը 361,28 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img