Sun, 15 February
11.1 C
Yerevan
USD: 376.94 RUB: 4.88 EUR: 446.90 GEL: 140.43 GBP: 513.28

Ինեկոբանկը հայտարարել է փոքր և միջին բիզնեսի աջակցության ակցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը փոքր և միջին բիզնեսի աջակցության եռամսյա ակցիայի շրջանակներում կրճատել է վարկերի տոկոսադրույքները՝ նախկին 12 տոկոսոից մինչև 9,5 տոկոս տարեկան, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Աղբյուրի համաձայն՝ վարկերի գումարը սկսվում է 100 հազ. ԱՄՆ դոլարից կամ 80 հազար եվրոյից, իսկ ժամկետները տատանվում են 3-12 ամիսների սահմաններում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ակցիան կտևի մինչև 2011թ.-ի հունվարի 1-ը։Բացի այդ, Ինեկոբանկը հայտնել է «Ապառիկ+»  տարեկան սպասարկման քարտերի 50 տոկոս նվազման մասին։ Առաջին տարվա ընթացքում տվյալ քարտի սպասարկումն այժմ 1500 դրամ կկազմի։

Տվյալ ակցիայից կարող են օգտվել այն հաճախորդները, որոնք Ինեկոբանկի հետ կկնքեն ապառիկ առևտրի «Պարտքի տարաժամկետ մարման պայմանագիր»։

Միաժամանակ հաճախորդը հայտ է ներկայացնում, որտեղ նշում է 100 մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում վարկային գծի նախընտրելի գումարը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թ. փետրվարի 7-ին: 1997 թ.-ի դեկտեմբերից բանկն առաջինը Հայաստանում սկսեց վարկերի միջոցով սպասարկել լայն սպառման ապրանքների առևտուրը: Ինեկոբանկի բաժնետերերի թվում են Կ.Սաֆարյանը՝ 33,2% բաժնով, Ա.Բալոյանը՝ 37,1%, KfW բանկային խմբի անդամ, DEG ընկերությունը (Deutsche Investititions-und Entwicklunsgesellschaft mbH)՝ 13,5%-ով, ՄՖԿ՝ 10 տոկոսով:

Բանկը համագործակցում է ՎԶԵԲ, USAID, KfW, Առևտրի ու զարգացման Սևծովյան բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2010 թ.-ի հունիսի 30-ին բանկի ակտիվները 46,9 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 35,2 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 11,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 31,9 մլրդ դրամ, պարտավորությունները հաճախորդների հանդեպ՝ 15,9 մլրդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի արդյունքներով՝ 1 մլրդ դրամ ($1- 361,18 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ

Յունիբանկը միացել է Հայ-բրիտանական գործարարության պալատին (ABBC)՝ որպես A-մակարդակի անդամ

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

Շուկայի կապիտալիզացիան հունվարին ավելացել է 6,96%–ով՝ գերազանցելով 473 մլրդ դրամը․ Հաաստանի ֆոնդային բորսա

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026թ․–ի հունվարին կազմել է շուրջ 473․4 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 21%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.96%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 202 գործարք

2025թ․–ին հարկ վճարողներին վերադարձվել է 409 մլրդ դրամ․ ՊԵԿ նախագահ

Հատկապես առանձնանում է հիփոթեքային վարկավորման գծով վերադարձը՝ 95,6 մլրդ դրամ կամ 39,4%-ով ավելի, քան 2024 թվականին

Մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ

Ապրիլի 1–ից ուժի մեջ է մտնում կենսաթոշակների և նպաստների վճարման նոր կարգ․ նախարարությունն իրազեկում է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img