Հայկական որոշ բանկեր մտադիր են միաձուլվել. ԳԹԱ

ԵՐԵՎԱՆ,1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական որոշ բանկեր միաձուլման մտադրություն ունեն, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր-տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը:

«Այսօր մենք բազմաթիվ հաճախորդներ ունենք բանկային համակարգում, և գիտենք, որ որոշ բանկեր միաձուլման մտադրություն ունեն: Սակայն այս գործընթացն արգելակում է բիզնես-ծրագրերի, նման միաձուլման հետևանքների վերաբերյալ կանխատեսումների բացակայությունը: Բանկերի միաձուլման համար հարկավոր է, որպեսզի միաձուլվել ցանկացող բանկերի բիզնես վարելու կուլտուրաները համապատասխանեն միմյանց, չպետք է տարբեր մոտեցումներ լինեն: Ընդհանուր առմամբ բավականին բարդ է այս ուղղությամբ որևէ կանխատեսում անել», – ասաց նա:

Ինչպես նշեց Գյուլբուդաղյանը, այսօրվա դրությամբ Հայաստանում միաձուլման գործընթաց է առկա շուկայում, բանկերում պարբերաբար փոխվում են բաժնետերերը: Որպես օրինակ՝ նա բերեց «Անելիք Բանկը», որի բաժնետոմսերի 51 տոկոսը վերջերս ձեռք բերեց լիբանանյան Credit Bank-ը:

«Հայաստանում նոր բանկեր էլ են հայտնվում, մասնավորապես՝ համեմատաբար վերջերս հայտնվեց Բիբլոս Բանկը: Իսկ դա նշանակում է, որ բանկերը շուկայի առկայություն են տեսնում: Այսօրվա դրությամբ գոյություն ունեցող բանկերի թիվն առավելագույնը չէ, նոր բանկերի բացման համար շուկայի ընդլայնման ներուժ կա», – ավելացրել է ԳԹԱ-ի տնօրենը:

Նրա կարծիքով՝ «Ամերիաբանկի» և «Կասկադ բանկի» միաձուլման օրինակը վկայում է այն մասին, որ բանկերը որոշակի պահի կարող են միաձուլվել:

«Կարծում եմ, որ գոյություն ունի շուկայի հետագա զարգացման երկու ուղղություն՝ նոր բանկերի բացում զրոյից և արդեն գոյություն ունեցող բանկերի զարգացում, որոնք գործնական շահի և բինզես վարելու ընդհանուր կուլտուրայի հնարավորությունների առկայության դեպքում կարող են միաձուլվել ավելի խոշոր բանկերի հետ», – հայտարարեց Գյուլբուդաղյանը:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 400 մասնաճյուղ: Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2010 թվականի հունվար-սեպտեմբերին ավելացել են 7,08 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ին կազմելով  1452,3 մլրդ դրամ: Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները սեպտեմբերի 30-ի դրությամբ մեծացել են 6,05 տոկոսով և կազմել 1134,6 մլրդ դրամ:

Միաժամանակ հայկական բանկերի կապիտալի համախառն ծավալն ընթացիկ տարում կազմել է 317,7 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 10,92 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի շահույթը հունվար-սեպտեմբերին կազմել է շուրջ 24,1 մլրդ դրամ՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3,5 անգամ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img