«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» III եռամսյակի տեղեկագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը հրապարակել է 2010 թ.-ի երրորդ եռամսյակի «Հայաստանի ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» հերթական եռամսյակային տեղեկագիրը։

Հրավիրում ենք հաճախորդների ուշադրությունը. քանի որ 2010 թ.-ի առաջին եռամսյակում ապահովագրական ընկերություններն անցել են «IFRS» ստանդարտներով հաշվետվության, որոշ ընկերությունների մոտ տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ՝ հաշվեկշռի և ֆինանսական հաշվետվության հոդվածների խմբավորման գծով։ Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների տրամադրման տարատեսակությունը դժվարություններ է ստեղծում նախկին ձևաչափով տեղեկագրի թողարկման համար։

«ԱՌԿԱ» գործակալությունը ստիպված է տրամադրել տեղեկագրի կրճատված տարբերակը, որը ներառում է հիմնական ցուցանիշների մի մասը միայն։ Սակայն բոլոր ապահովագրական ընկերությունների կողմից հաշվետվության միասնական ստանդարտի անցնելուց հետո կներկայացվեն ընկերությունների ցուցանիշների բոլոր մանրամասները։

Տեղեկագիրը կազմվել է ապահովագրական ընկերությունների` պաշտոնապես հրապարակվող և նրանց գործունեությունն արտացոլող ֆինանսական հաշվետվությունների հիման վրա: «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» տեղեկագիրը բաղկացած է 12 էջում զետեղված աղյուսակային նյութից՝ ներկայացնելով ապահովագրական ընկերությունների գործունեության տարբեր ցուցանիշները և բաղկացած է 9 հիմնական բաժիններից՝ 1. Ապահովագրական ընկերությունների ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Կանոնադրական կապիտալ, 6. Ապահովագրական ընկերությունների գործունեության ֆինանսական արդյունքները, 7. Դրամական միջոցների ֆինանսական հոսքեր, 8. Շահութաբերության ցուցանիշեր, 9. Կապիտալիզացման ցուցանիշներ։

Տեղեկագրում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ներկայացնել Հայաստանի բանկերի ֆինանսական իրավիճակի ընդհանուր պատկերը և դրանց գործունեության համեմատական վերլուծություն անցկացնել:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թ.-ի մայիսի 1-ից և մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: 1999թ.-ից «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է «Հայաստանի բանկերի հիմնական ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը, 2005 թ.-ի մարտից՝ «Հայաստանի վարկային կազմակերպությունները» եռամսյակային տեղեկագիրը, 2006 թ.-ի մայիսից՝ «Բանկերի ֆինանսական ցուցանիշները»՝ ըստ ամենամյա անկախ աուդիտորական ստուգումների տվյալների, իսկ 2008 թ.-ի հուլիսից՝ «Ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշները» եռամսյակային տեղեկագիրը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img