ՀՀ ԿԲ ընդհանուր ակտիվները III եռամսյակում ավելացել են 27,15 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի ընդհանուր ակտիվները III եռամսյակում ավելացել են 27,15 մլրդ դրամով կամ 3,1 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 911,5 մլրդ դրամ:

ԿԲ-ի կողմից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված ֆինանսական վիճակի մասին հաշվետվության մեջ նշվում է, որ արտարժույթով ակտիվները կազմել են ընդհանուր ակտիվների 79,4 տոկոսը՝ հաշվետու ժամանակահատվածի սկզբում արձանագրված 80,1 տոկոսի փոխարեն:

Երրորդ եռամսյակում Կենտրոնական բանկի արտարժութային ակտիվներում դրամային ակտիվների բաժինը մեծացել է 15 մլրդ դրամով կամ 2,1 տոկոսով և սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել 723,3 մլրդ դրամ:

Միաժամանակ բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ արտարժույթի վերաբերյալ այս պահանջները նշված ամսաթվի դրությամբ կազմել են 165,3 մլրդ դրամ՝ առաջին եռամսյակի նկատմամբ կրճատվելով 14 տոկոսով կամ 26,9 մլրդ դրամով։ ԱՄՀ-ում տեղաբաշխված արտարժութային ակտիվները սեպտեմբերի 30-ին կազմել են 67,4 մլրդ դրամ հաշվետու ժամանակահատվածի սկզբում արձանագրված շուրջ 66 մլրդ դրամի դիմաց։

Տրամադրված տվյալների համաձայն, վաճառքի համար նախատեսված ԿԲ արտարժութային ակտիվների ծավալը կազմել է 917 հազար դրամ՝ հաշվետու ժամանակահատվածում մնալով անփոփոխ։

Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսական գործիքներում Կենտրոնական բանկի ներդրումների ծավալը, որոնց վերաչափումից  օգուտները և վնասները ճանաչվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, կազմել են 387,7 մլրդ դրամ հաշվետու ժամանակահատվածի սկզբում արձանագրված 351,3 մլրդ դրամի դիմաց։

Սեպտեմբերի 30-ին կանխիկ դրամային միջոցների ծավալն արտարժույթով կազմել է 7,5 մլրդ դրամ (7,6 մլրդ դրամ՝ եռամսյակի սկզբում)։ Կենտրոնական բանկի այլ ակտիվներն արտարժույթով կազմել են 1,3 մլրդ դրամ՝ աճելով 3,5 անգամ։

Երրորդ եռամսյակի վերջում դրամային ակտիվները կազմել են շուրջ 188,2 մլրդ դրամ՝ եռամսյակի սկզբում արձանագրված շուրջ 176 մլրդ դրամի դիմաց։ Գործնականորեն, հաշվետու եռամսյակում տեղի է ունեցել դրանց ավելացում 12,2 մլրդ դրամով կամ 6,9 տոկոսով։ Հաշվետվության ներկայացրած տվյալների համաձայն, վարկային ներդրումների և հետադարձ ՌԵՊՈ պայմանագրերի ծավալները երրորդ եռամսյակում կազմել են 65,5 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում աճելով 7,6 մլրդ դրամով կամ 13,1 տոկոսով։

Վաճառքի համար հասանելի դրամային ակտիվներում Կենտրոնական բանկի ավանդները սեպտեմբերի 30-ին կազմել են 93,2 մլրդ դրամ՝ եռամսյակի սկզբի 92,9 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 0,3 տոկոս)։ ԿԲ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ծավալը սեպտեմբերի 30-ին կազմել են 21,2 մլրդ դրամ։ Կենտրոնական բանկի այլ ակտիվները երրորդ եռամսյակում ավելացել են 2,65 մլրդ դրամից մինչև 4,27 մլրդ դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img