«Բիբլոս Բանկ Արմենիա»-ն 2011թ.-ի սկզբին նոր մասնաճյուղ կբացի Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ /. «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն մտադիր է 2011 թ.-ի սկզբին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում նոր մասնաճյուղ բացել, ասաց «Բիբլոս Բանկ գրուպի» և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ֆրանսուա Բասիլը  (Dr. Francois Bassil):

«Այսօր՝ 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, մենք հայտարարում ենք Վանաձորում մասնաճյուղերի ընդլայնման մասին, որը երկրաշարժի հետևանքով առավել տուժած քաղաքներից մեկն է», – երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Միաժամանակ Բասիլը պարզաբանեց, որ Վանաձորի կենտրոնում բանկը ձեռք է բերել շենք, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

Խորհրդի նախագահը տեղեկացրեց նաև, որ հաջորդ տարվա ընթացքում «Բիբլոս Բանկ Արմենիայի» մասնաճյուղերի ցանցը կավելանա երեք մասնաճյուղով:

2007 թ.-ի հոկտեմբերից «Բիբլոս Բանկ Արմենիայի» (ավելի վաղ «ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ») գլխավոր բաժնետերն է «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ»-ը (“Byblos Bank” SAL)՝ 65 տոկոս մասնաբաժնով: «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը (ԶՎԵԲ) և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՕՄԶՀ) ձեռք են բերել մասնակցություն հետևյալ կերպ. ԶՎԵԲ – 25% բաժնետոմս, ՕՄԶՀ – 10%: (1 դոլարը 360,16 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img