ՀՀ ԿԲ-ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,25%

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2010 թ. դեկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.8% գնաճ, որի արդյունքում 2010 թ. տարեկան գնաճը կազմել է 9.4%:

Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական և միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով. պարենային ապրանքների գների աճի ընդհանուր նպաստումը տարեկան գնաճին կազմել է 7.5 տոկոսային կետ: Ընդ որում, մրգի, բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի և ձվի գների աճի նպաստումը կազմել է 5.0 տոկոսային կետ, ներմուծված պարենային ապրանքներինը` շուրջ 2 տոկոսային կետ:

Խորհուրդը միակարծիք է, որ պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներից եկող գնաճային ճնշումները, որոնք շարունակաբար ուժգնանում են` պայմանավորված հիմնական միջազգային ապրանքային շուկաներում հիմնարարներից բխող լարվածության պահպանմամբ: Վերջինս, զուգակցվելով 2010 թ. գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով պայմանավորված գնաճային ճնշումներով, շարունակում է ձևավորել երկրորդային ազդեցություններ և գնաճային սպասումներ:

«Այդուհանդերձ, խորհուրդը քիչ ռիսկային է համարում 2011 թ. ընթացքում գյուղատնտեսության ճյուղի նմանատիպ անկման արձանագրումը և դրանից բխող գնաճային ճնշումների ավելացումը:    Խորհուրդը միակարծիք է նաև, որ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում, սակայն նկարագրված զարգացումների շարունակման պարագայում պահպանվում են գնաճի` նպատակային միջակայքի վերին սահմանը գերազանցելու ռիսկերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների ու դրանց երկրորդային ազդեցությունների դրսևորումները և գյուղատնտեսության ճյուղի զարգացումների անորոշությունները, ԿԲ խորհուրդը դեռևս հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը:

Վարջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ-ում բարձացվել է 0.25 տոկոսով, մինչև 7.25 տոկոս՝ 2010թ.-ի մայիսի 11-ին։ Այդ օրվանից ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարել այդ մակարդակում պահպանել տոկոսադրույքը։

2011թ.-ի ՀՀ պետական բյուջեի համաձայն, հանրապետությունում գնաճը ծրագրված է 4±1,5%  չափով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img