ՀՀ տնտեսության մեջ բանկերի վարկային ներդրումները 2010 թ. նոյեմբերի վերջին կազմել են 845,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում 2010 թ.-ի նոյեմբերի վերջին կազմել են 845,6 մլրդ դրամ՝ հոկտեմբերի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 2,7 տոկոսով կամ շուրջ 22,5 մլրդ դրամով։

Նման տեղեկատվություն է ներկայացված Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում տեղադրված 2010 թվականի նոյեմբերի ՀՀ ԿԲ ամսական տեղեկատուի մեջ:

Բանկերի համախառն վարկային ներդրումների առավելագույն մասնաբաժինը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին (22,5 տոկոս): Այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 190,4 մլրդ դրամ են ուղղել (4,2 տոկոսանոց աճ՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ)։

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 21,6 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 2,5 տոկոսով և կազմել է 182,8  մլրդ դրամ։

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 18,3 տոկոս մասնաբաժնով, որոնք հոկտեմբերի համեմատ ավելացել են 2,9 տոկոսով։ Առևտրային բանկերի սսպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում նոյեմբերի վերջին կազմել են 154,7 մլրդ դրամ։ Բանկերի հիփոթեքային վարկերը ռեզիդենտ տնտեսությունում կազմել են շուրջ 86,2 մլրդ դրամ՝ հոկտեմբերի ցուցանիշների համեմատ ավելանալով 1,3 տոկոսով։

Միաժամանակ բանկերը հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտ են ուղղել շուրջ 70,8 մլրդ դրամ (4,3 տոկոսանոց աճ՝ նախորդ ամսվա համեմատ)։ Բացի այդ, գյուղատնտեսության վարկավորումը նոյեմբերի վերջին կազմել է 48,6 մլրդ դրամ՝ աճելով 1 տոկոսով, սպասարկման ոլորտի վարկավորումը՝ շուրջ 38,6 մլրդ դրամ (2,7 տոկոսի աճ), իսկ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորումը՝ շուրջ 25,6 մլրդ դրամ (0,4 տոկոսի աճ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img