2010 թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 2,6 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2010 թ.-ին, 2009 թ.-ի համեմատ, ավելացել է 2,6 տոկոսով՝ կազմելով 3509,5 միլիարդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, դեկտեմբերին ՀՆԱ-ի ծավալը 16,1 տոկոսով ավելի է նոյեմբերի մակարդակից:

2009 թ.-ին տնտեսական անկումը կազմել է 14,2 տոկոս:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010 թ.-ին նախատեսված էր 1,2 տոկոսի սահմանում: (1 դոլարը 360,25 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

«Ակբա Լիզինգի» աջակցությամբ բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ (ՎԻԴԵՈ)

 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img