«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի մաքուր շահույթը 2010 թ.-ին հնգապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. 2009 թ.-ի համեմատ՝ 2010 թ.-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի մաքուր շահույթը (հարկումից հետո) հնգապատկվել է և կազմել 1,0 միլիարդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց բանկի հասարակայնության հետ կապերի գծով գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան:

«Բանկի շահույթի հիմնական աղբյուրներն էին տոկոսային և միջնորդային եկամուտները: 2010 թ.-ի ընթացքում բանկի ակտիվներն ավելացել են 72,8 տոկոսով և 2011 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել 67,1 միլիարդ դրամ», – տեղեկացրեց Մարկովան:

Նրա խոսքերով՝ բանկի վարկային ներդրումներն ավելացել են 130,8 տոկոսով՝ կազմելով 49,4 միլիարդ դրամ:

2010 թ.-ին հիմնական ցուցանիշների աճի տեմպերով բանկը Հայաստանի բանկային համակարգում զբաղեցրել է առաջատար դիրքերից մեկը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International-ի և MaserCard International-ի լիիրավ անդամ է:

2007 թ.-ի նոյեմբերին ռուսական Գազպրոմբանկը ձեռք է բերել Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80 տոկոսը: 2008 թ.-ի հուլիսին Առէկսիմբանկը լրացուցիչ էմիսիա է իրականացրել, որը ևս ձեռք է բերել Գազպրոմբանկը, ինչի արդյունքում Գազպրոմբանկի մասնաբաժինն ավելացել է՝ հասնելով մինչև 94,15 տոկոսի: 2008 թ.-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆայզենբանկից գնել է մնացած 5,85 տոկոսը և այժմ բանկի 100 տոկոսանոց սեփականատերն է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img