ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները նոյեմբերի վերջին կազմել են 4,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները 2010 թ.-ի նոյեմբերի վերջին կազմել են 4,7 միլիարդ դրամ՝ հոկտեմբերի ցուցանիշի համեմատ ավելանալով 0,2 տոկոսով:

Նման տեղեկատվություն է հրապարակված ՀՀ ԿԲ-ի 2010 թ.-ի ամենամսյա տեղեկագրում, որը հրապարակված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հարկ է նշել, որ բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է 0,5 տոկոս:

Ժամկետային վարկային ներդրումները նոյեմբերի վերջին, հոկտեմբերի ցուցանիշի համեմատ, ավելացել են 2,3 տոկոսով՝ հասնելով 852,3 միլիարդ դրամի կամ կազմելով բոլոր վարկային ներդրումների 94,6 տոկոսը:

Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում հասել են 3,5 միլիարդ  դրամի՝ հոկտեմբերի ցուցանիշի համեմատ ավելանալով 6,7 տոկոսով և կազմելով բանկային համակարգի վարկային ներդրումների 4,9 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 900,5 միլիարդ դրամ՝ հոկտեմբերի վերջի 878,7 միլիարդ դրամի դիմաց՝ ավելանալով 2,5 տոկոսով: Միաժամանակ այս գումարից կարճաժամկետ ներդրումներին բաժին է ընկել 24 տոկոսը, երկարաժամկետ ներդրումներին՝ 76 տոկոսը: (1 դոլարը 362, 26 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img