Մետաղների շուկա. նախորդ շաբաթ ոսկին և պղինձը առաջատարի դիրքում են եղել

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա առաջին կեսին ոսկին վարընթաց միտում էր ցուցադրում ԱՄՆ-ից ստացված հունվար ամսվա մակրոտնտեսկան լավ տվյալների պատճառով, որոնց թվում էին АDP գործակալության կողմից ներկայացված՝ Չիկագոյում գործարար ակտիվության ինդեքսի, մատակարարման մեջերների ինդեքսի դրական տվյալները և ԱՄՆ-ում զբաղվածության նախնական տվյալները:

Թանկարժեք մետաղների գնանշման վրա լրացուցիչ ճնշում էր գործադրում Եգիպտոսում հակամարտության հնարավոր լուծումը, որը նվազեցրեց դեղին մետաղի գրավչությունը: Նախորդ շաբաթ ոսկու նվազագույն արժեքը գրանցվել է տրոյական ունցիայի դիմաց 1322,90 ԱՄՆ դոլարի մակարդակում: Սակայն նախորդ հինգշաբթի օրվանից սկսած ոսկու շուկայի իրավիճակն արմատապես փոխվեց: ԱՄՆ ԴՊՀ-ի նախագահ Բենան Բեռնանկեի հայտարարությունն այն մասին, թե գործազրկության բարձր մակարդակը և սպառողական գնաճի ցածր տեմպերը վկայում են տնտեսության խթանման ծրագիրը շարունակելու անհրաժեշտության մասին, ոսկու գնի կտրուկ աճի պատճառ դարձավ, և ուրբաթ ոսկու գինը հասավ  շաբաթվա իր առավելագույն սահմանակետին՝ ունցիայի դիմաց 1357,83 ԱՄՆ դոլարի: Անցած շաբաթվա արդյունքներով՝ ոսկու գնանշումը 1 տոկոսանոց աճ գրանցեց ՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց 1350,10 ԱՄՆ դոլարի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ոսկու գինը կորոշվի ԱՄՆ-ից ստացվող տնտեսական լուրերով և Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն Կոնգրեսի բյուջետային կոմիտեում ԱՄՆ ԴՊՀ նախագահ Բեռնանկեի ելույթը, արտաքին առևտրի գծով դեկտեմբեր ամսվա տվյալները և Միչիգանի համալսարանից ստացվող սպառողական վստահության փետրվար ամսվա կանխատեսումային ինդեքսը:

Եգիպտոսում տիրող իրավիճակի լարվածության ասիճանական նվազման ֆոնի ներքո ոսկին կարող է կրկին անկում ապրել: Այս կապակցությամբ հաջորդ շաբաթ համաշխարհային շուկայում ոսկու գնանշումը հավանաբար կտատանվի տրոյական ունցիայի դիմաց 1325,0 – 1375,0 ԱՄՆ դոլարի սահմանում:

Նախորդ շաբաթ պղնձի գինը ֆյուրչեսային շուկայում ավելացավ 4,24 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,5865 ԱՄՆ դոլարի: Կարմիր մետաղի դեֆիցիտը շարունակում է մնալ պղնձի արժեքի աճի հիմնական խթան ուժը: Նախորդ շաբաթ պղնձին «աջակցեց» նաև ԱՄՆ-ից և Եվրոպայից ստացվող մակրոտնտեսական դրական վիճակագրությունը:

Մենք կարծում ենք, որ համաշխարհային տնտեսության վերականգնման և զարգացող երկրների կողմից պղնձի նկատմամբ արդյունաբերական կայուն պահանջարկի ֆոնի ներքո՝ պղնձի համար միջնաժամկետ հեռանկարները մնում են դրական: Մեր գնահատականներով՝ այս տարի պղինձը առաջատարի դիրքում է գունավոր մետաղների շրջանում աճի տեմպերի կանխատեսումներով:

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի դինամիկան կախված կլինի ԱՄՆ-ից և Չինաստանից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից, ինչպես նաև Եգիպտոսում տիրող իրավիճակից: Այս երկրում ավարտին մոտեցող քաղաքական ճգնաժամի պատճառով գունավոր մետաղների՝ մասնավորապես պղնձի գինը կարող է բարձրանալ: Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումը կտատանվի մեկ ֆունտի դիմաց 4,45 – 4,75 ԱՄՆ դոլարի սահմաններում:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img