«ԱրմենՏելը» կապի համալիր ծառայություններով ապահովեց «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկին»

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի.  /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) կապի համալիր ծառայություններով ապահովեց Հայաստանի խոշորագույն բանկերից «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ներկայումս օպերատորը հաճախորդին մատուցում է ֆիքսված և շարժական կապի, ինչպես նաև տվյալների փոխանցման ծառայություններ:

«Պայմանագրի համաձայն, բանկին տրամադրվել են թվային հեռախոսակապի կապուղիներ, կազմակերպվել է VPN վիրտուալ մասնավոր ցանց` լոկալ ցանցի ռեժիմում մասնաճյուղերի միջև տվյալների փոխանցումն ապահովելու նպատակով:  Բացի այդ, հաճախորդը ստացել է հնարավորություն ինքնուրույն կառավարելու տարբեր կարգավորումներն ու սահմանելու  աշխատակիցների զանգերի լիմիտը` web-ինտերֆեյսի միջոցով»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

««ԱրմենՏել»-ի հետ համագործակցությունը թույլ է տալիս ընդլայնել հաղորդակցությունը մեր ընկերության ստորաբաժանումների միջև և անցում կատարել սկզբունքորեն նոր մակարդակ: Նախագծի իրականացման արդյունքում էապես նվազել են կապի ծախսերը և բարձրացել ընկերության ներսում հաղորդակցության արդյունավետությունը», – ասաց «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Արմեն Մելքումյանը:

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ «ԱրմենՏել» ընկերությունը կորպորատիվ հաճախորդների համար համալիր լուծումների ներդրման մեծ փորձ ունի: «Այսօր մենք տրամադրում ենք հեռահաղորդակցության  ծառայությունների ամբողջ տեսականին` սովորական ձայնային կապից մինչև կոնվերգենտ բարդ լուծումներ: Կարևոր է, որ նման ինտեգրումը թույլ է տալիս ընկերություններին ոչ միայն նվազեցնալ ծախսային մասն այլև ապահովել ստորաբաժանումների միջև հարմարավետ և որակյալ փոխգործակցությունը»,- նշեց Կլիմկոն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏել»-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը: «ԱրմենՏել» ընկերությունը տրամադրում է ֆիքսված և բջջային կապի, ինչպես նաև գերարագ ինտերնետի ծառայություններ:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության  նախկին բանկ) հիմնվել է 1995 թվականին, գրանցվել է 1996 թվականի մարտի 29-ին։ Բանկը ստեղծվել է Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում։ Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56 տոկոսով, «SACAM International» բաժնետիրական միությունը՝ 12,44 տոկոսով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08 տոկոսով և Արարատի մարզը՝ 12,28 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img