«Կոնվերս բանկը» կանանց համար սկսել է «ԶԱՏԻԿ» ժամկետային ավանդը

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն մարտի 7-ից մինչև մայիսի 31-ը կազմակերպում է նոր տեսակի «ԶԱՏԻԿ» ժամկետային ավանդի ընդունման ակցիա` ուղղված կանանց:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, միայն իգական սեռի ավանդատուների համար ընդունվում են ՀՀ դրամով ավանդներ՝ 12 ամիս ժամկետով և 12 տոկոս տոկոսադրույքով: Նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ:

Հաղորդագրության համաձայն՝ ակցիայի ընթացքում ավանդատուներին առանց տարեկան սպասարկման վճարի գանձման կտրամադրվի WOMAN`S CARD, որը Հայաստանում նախադեպը չունեցող քարտ է` ուղղված միայն կանանց:

WOMAN`S CARD-ը ի թիվս այլ առավելությունների` ներառում է զեղչեր ավելի քան 160 առևտրային և սպասարկման կետերում:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «ԶԱՏԻԿ» նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուների միջև կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում  ավանդատուներին սպասվում են տարատեսակ  հաճելի անակնկալներ, նվերներ:

«Կոնվերս բանկը» պարբերաբար նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած հաճախորդները շահել են ուղևորություն դեպի Ֆրանսիա, Թուրին, Եգիպտոս, Դուբայ, Պրահա:

«Կոնվերս բանկում» ներկայումս գործում են «Պրոգրես», «Օրական», «Թոշակ» և «Բարեկեցիկ ապագա», ավելացման իրավունքով` «Կարաս», երեխաների անունով` կուտակային «Մանուկ», «Ոսկե մանուկ», ավանդատեսակները:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Բանկն ունի մոտ 600 աշխատակից, բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: ($1-367.60 դրամ է): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img