ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալը 2010 թ. IV եռամսյակում կրճատվել է 11,16%

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի.  /ԱՌԿԱ/. 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 11,3 մլրդ դրամ՝ չորրորդ եռամսյակում կրճատվելով 1,4 մլրդ դրամով կամ 11,6 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծության համաձայն՝ Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների շրջանում ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատար է «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ-ն։ Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության ընդհանուր կապիտալի ծավալը կազմել է մոտ 1729,2 մլն դրամ՝ չորրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 62,99 տոկոսով կամ 668,3 մլն դրամով։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալում այդ ընկերության մասնաբաժինը կազմում է 15,27 տոկոս։

Ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջատարների հնգյակում են նաև Կասկադ Ինշուրանսը՝ 1690,4 մլն դրամով (ապահովագրական ընկերությունների ընդհանուր կապիտալի 14,92 տոկոսը), ԻՆԳՈ Արմենիան՝ 1661,7 մլն դրամ (14,67 տոկոս), Ռասկոն՝ 1540,4 մլն դրամ (13,6 տոկոս) և Գարանտ-Լիմենսը՝ 1472,2 մլն դրամ (շուրջ 13 տոկոս)։

Միաժամանակ կանոնադրական կապիտալի մեծությամբ առաջատարների եռյակում են՝ Կասկադ Ինշուրանսը (1717 մլն դրամ), Ռոսգոսստրախ Արմենիան (1690 մլն դրամ) և Գարանտ-Լիմենսը (1531,8 մլն դրամ)։

2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել են 9 ապահովագրական ընկերություններ 9 մասնաճյուղերով (մեկ ապահովագրական ընկերության հաշվետվությունը հրապարակված չէ)։ ($1 – 367,99 դրամ է) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img