Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով ԱԶԲ-ի ցուցաբերած օժանդակության համար

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն  Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Ինչպես հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սարգսյանը  բարձր է գնահատել Ասիական Զարգացման Բանկի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ ասիական տարածաշրջանում։

Ընդգծելով, որ Ասիական Զարգացման Բանկի հետ փոխգործակցությունն ուղղված է Հայաստանի տնտեսական կայուն աճի ապահովմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը` Սերժ Սարգսյանն առանձնացրել է բանկի աջակցությամբ առանցքային այնպիսի ծրագրերի իրագործումը, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»    և հանրապետության տարածքային զարգացմանն ուղղված «Հայաստան. քաղաքային   կայուն զարգացման»  ներդրումային ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հյուսիս-հարավ երկաթգծի կառուցման ծրագրի նախապատրաստման գործում ԱԶԲ-ի հնարավոր օժանդակության, գյուղատնտեսական ապրանքների արտահանման խթանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև  բանկի կողմից  փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցության հարցերին:

Ասիական զարգացման բանկը ստեղծվել է 1966 թ.-ին, ունի 67 անդամ-երկիր։ Հայաստանի Հանրապետությունը ԱԶԲ անդամ է 1995 թ.-ի սեպտեմբերի 20-ից՝ միանալով «Ասիական զարգացման բանկի հիմնադրման մասին համաձայնագրին»։ Հայաստանի կառավարության և ԱԶԲ-ի միջև մի շարք համաձայնագրեր և փոխհամաձայնության հուշագիր է կնքվել։ Հայաստանում ԱԶԲ-ի կողմից գյուղական ճանապարհների շինարարության և ջրամատակարարման ոլորտում իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը 83 մլն դոլար է կազմում։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img