ՀՀ տնտեսության մեջ առևտրային բանկերի վարկային ներդրումները փետրվարի վերջին կազմել են 919,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում ընթացիկ տարվա փետրվարի վերջին կազմել են մոտ 919,3  մլրդ դրամ՝ հունվարի ցուցանիշի նկատմամբ ավելանալով 3,1 տոկոսով կամ շուրջ 27,6 մլրդ դրամով։Նման տեղեկատվություն է ներկայացված Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում տեղադրված 2011 թվականի փետրվարի ՀՀ ԿԲ ամսական տեղեկատուի մեջ:

Պետք է նշել, որ բանկերի համախառն վարկային ներդրումների առավելագույն մասնաբաժինը բաժին է ընկնում արդյունաբերության ոլորտին (23,5 տոկոս): Այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 216,5 մլրդ դրամ են ուղղել (3,5 տոկոսանոց աճ՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ)։

Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 20,4 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 2,9 տոկոսով և կազմել է 187,6 մլրդ դրամ։

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 18,5 տոկոս մասնաբաժնով, որոնք հունվարի համեմատ ավելացել են 2,8 տոկոսով։ Առևտրային բանկերի սսպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում փետրվարի վերջին կազմել են 170 մլրդ դրամ։ Բանկերի հիփոթեքային վարկերը ռեզիդենտ տնտեսությունում կազմել են շուրջ 88,9 մլրդ դրամ՝ հունվարի ցուցանիշների համեմատ ավելանալով 1,2 տոկոսով։

Միաժամանակ բանկերը հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտ են ուղղել շուրջ 76,6 մլրդ դրամ (3,6 տոկոսանոց աճ՝ նախորդ ամսվա համեմատ)։Բացի այդ, գյուղատնտեսության վարկավորումը փետրվարի վերջին կազմել է 54,8 մլրդ դրամ՝ աճելով 4,2 տոկոսով, սպասարկման ոլորտի վարկավորումը՝ շուրջ 40,7 մլրդ դրամ (4,8տոկոսի աճ), իսկ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորումը՝ շուրջ 29 մլրդ դրամ (5,2 տոկոսի աճ)։-0-

Հայաստանի առևտրային բանկային վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում

(մլն. դրամ)

Հունվար 2011

Փետրվար 2011

Արդյունաբերություն

209185

216464

Գյուղատնտեսություն

52593

54784

Շինարարություն

73976

76627

Տրանսպորտ և կապ

27617

29064

Առևտուր

182297

187578

Սպասարկման ոլորտ

38925

40772

Սպառողական վարկեր

165556

170196

Հիփոթեքային վարկեր

87977

88996

Այլ

53566

54831

Ընդամենը

891692

919312

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img