«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Լիդեր» դրամական փոխանցումների համակարգին

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի.  /ԱՌԿԱ/. «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Լիդեր» դրամական փոխանցումների համակարգին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Սկսած ապրիլի 11-ից՝ ֆիզիկական անձինք-Բանկի հաճախորդները հնարավորություն ստացան ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական  ռուբլով նաև «Լիդեր» դրամական փոխանցումների համակարգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերից յուրաքանչյուրում։

«Լիդեր» համակարգը դարձավ թվով իններորդ միջազգային դրամական փոխանցումների համակարգը, որոնց ծառայություններից կարող են օգտվել Բանկի հաճախորդները: Երկրի ողջ բնակչությանը կտրամադրվեն տարբերակված սակագներ, ինչը տվյալ պահին կարևոր գործոն է հանդիսանում դրամական փոխանցումների համակարգ ընտրելիս:  Բացի այդ, Բանկը շարունակում է ընդլայնել տարբեր դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները, պլանավորելով մինչև տարեվերջ առաջատար դիրքեր գրավել ՀՀ դրամական փոխանցումների շուկայում»,- ասաց «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի  զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Նշենք, որ «Լիդեր» համակարգն ունի 30 000 կետ աշխարհի 38 երկրում: Դրամական փոխանցումները տևում են 10 րոպե: «Լիդեր» համակարգը գործում է շուկայում 2003 թվականից: Եվ ներկայում հանդիսանում է ռուսական դրամական փոխանցումների առաջատար համակարգերից մեկը: «Լիդեր» համակարգի կազմակերպիչն է «ԼԻԴԵՐ» ՓԲԸ ոչ առևտրային ընկերությունը (Մոսկվա, Ռուսաստան)։

2011թ. ապրիլի 11-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս «Լիդեր» համակարգի գործում է արագ դրամական փոխանցումների ինը համակարգ (SWIFT, MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա և  RIA Money Transfers), որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձր մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img