2011 թ.-ի առաջին եռամսյակում Ղարաբաղում ավելի քան 10 հազար ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2011 թ.-ի առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղում ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրում է (ԱՊՊԱ)  անցել ապահովագրման ենթակա շուրջ 12 հազար մեքենաներից ավելի քան 10 հազարը, հաղորդում է ԼՂՀ ֆինանսների նախարարությունը:

Հաշվետու ժամանակահատվածում Ղարաբաղում գրանցվել է շուրջ 110 ՃՏՊ, որոնցից 80-ի դեպքում արդեն փոխհատուցում է վճարվել:

Փոխհատուցման համար սահմանված ընդհանուր գումարը կազմել է 15 մլն 400 հազար դրամ, որոնցից 11 մլն 500 հազար դրամն արդեն վճարվել է: Ապահովագրության նվազագույն գումարը կազմել է 20 հազար դրամ, առավելագույնը՝ 1,5 մլն դրամ:

Ապահովագրություն չանցած ավտոսեփականատերերին տրամադրվում է ևս երկու ամիս՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար, և հունիսի 1-ից կսկսի գանձվել ապահովագրության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի ողջ ծավալը՝ 10-150 հազար դրամ, նշված ժամանակահատվածում ապահովագրություն չանցնելու համար նախատեսված է 50 հազար դրամի տուգանք:

ԱՊՊԱ-ի գործընթացն իրականացվում է Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ:

Լեռնային Ղարաբաղում այս պահին արդեն իրացվել է ավելի քան 8 հազար ԱՊՊԱ պոլիս: Հանրապետությունում գրանցված շուրջ 17 հազար ավտոմեքենաներից ապահովագրման է ենթակա 12 հազարը:

ԼՂՀ-ում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու մասին օրինագիծը հավանության է արժանացրել ԼՂՀ ԱԺ-ի կողմից 2010 թ.-ի նոյեմբերի 10-ին և ստորագրվել է ԼՂՀ նախագահի կողմից նոյեմբերի 15-ին:

ԱՊՊԱ պայմանագիր կնքելու նվազագույն ժամկետ է 3 ամիսը, առավելագույն ժամկետը՝ 1 տարի: ԱՊՊԱ պոլիսի բացակության համար նախատեսված տուգանքը 50 հազար դրամ է:

Ղարաբաղում ԱՊՊԱ պոլիսի իրացմամբ զբաղվում են «Ինգո Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» հայկական ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչները:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img