Համահայկական բանկը դեռ ներդրումային ծրագրեր չի իրականացնում. ԿԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համահայկական բանկը Հայաստանում դեռ ներդրումային նախագծեր չի իրականացնում, հինգշաբթի ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

ՀՀ ԱԺ-ն հինգշաբթի առաջին ընթերցմամբ քննարկել է «Համահայկական բանկի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ու լրացումները, որոնց համաձայն՝ առաջարկվում է կարգավորել վարչության խորհրդում պաշտոնների հետ կապված հարցերը, ինչպես նաև քննարկել պարտատոմսերի տեղաբաշխման հնարավորությունը՝ լրացուցիչ ներդրումային ռեսուրսների ներգրավման համար:

«Այս պահին բանկը կոնկրետ ներդրումային ծրագրեր չունի, սակայն լավ հիմք է ստեղծված դրա զարգացման համար», – ասաց Երիցյանը:

Ինչպես նշել է ՀՀ ԿԲ փոխնախագահը, բանկն այսօր քննարկում է ներդրումային ծրագրերի մի մասը, որոնք ներառված են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի օրակարգում, ինչպես նաև քննարկում է տարբեր հատվածներում առավել մրցունակ ծրագրերի բացահայտման հնարավորությունը:

Նրա խոսքերով՝ խորհրդարանի հաստատմանը ներկայացված փոփոխությունները թույլ կտան Համահայկական բանկին լրացուցիչ միջոցներ ներգրավել՝ ներդրումային տարբեր ծրագրերի իրագործման համար:

«Բանկն արդեն կապիտալիզացված է, սակայն նրա կապիտալը պետք է ավելացվի, և այս ուղղությամբ քննարկումներ են անցկացվել միջազգային կազմակերպությունների և ներդրողների հետ, նախատեսված են նոր գործիքներ, որոնք թույլ են տալիս ընդլայնել ֆինանսավորման աղբյուրները», – ասաց Երիցյանը:

Նրա խոսքերով՝ այս պահին աշխատանքներ են տարվում ներքին ընթացակարգերի ձևավորման ուղղությամբ, որոնց համաձայն՝ բանկն իրականացնելու է իր գործունեությունը:

Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 100 մլն դոլար,  որից Հայաստանի կառավարությունը արդեն տրամադրել է 20 մլն-ը: Մյուս մասը  առաջատար ֆինանսական կազմակերպություններն ու մասնավոր ներդրողները կտրամադրեն:

Համահայկական բանկի խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, իսկ 2010 թ.-ի դեկտեմբերից գործադիր տնօրեն է նշանակվել նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Համահայկական բանկը Հայաստանում գործունեությունը կսկսի 2011 թ.-ի մայիսի 1-ից:

Համահայկական բանկն առևտրային բանկ չէ, այն իրենից զարգացման բանկ է ներկայացնում, ինչի կապակցությամբ կարճաժամկետ վարկեր չի տրամադրելու՝ կենտրոնանալով երկարատև զարգացման ծրագրերի վրա: Բանկի գործունեության առաջնահերթությունների թվում են ՏՏ ոլորտը, առողջապահությունը, կրթությունը և զբոսաշրջությունը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img