Ամերիաբանկն երկու մրցանակի է արժանացել գերմանական Կոմերցբանկի կողմից

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը 2010թ. գործունեության արդյունքներով արժանացավ երկու մրցանակի Կոմերցբանկի կողմից՝ միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» և ֆինանսական առևտրի բնագավառում անբասիր համագործակցության համար, հաղորդում է հայկական բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Ամերիաբանկը 2010թ.-ին գրանցել է առևտրի ֆինանսավարման գործարքների բացառիկ` մոտ եռակի աճ 2009թ. համեմատությամբ, և տվյալ մրցանակին արժանացել է արդեն երկրորդ տարին անընդմեջ։

Յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ամերիաբանկը, համագործակցելով թղթակից բանկերի հետ, բոլոր միջազգային փոխանցումներն իրականացնում է STP (Straight Through Processing) փոխանցումների տվյալների ուղղակի և անընդհատ մշակման միջոցով, այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման առավելագույն արագություն:

STP-ի օգտագործման մակարդակը որոշելու համար միջազգային պրակտիկայում օգտագործվում է հատուկ STP ցուցանիշ, որը ցույց է տալիս ավտոմատ կերպով մշակվող տվյալների հարաբերակցությունը մուտքագրված տվյալների ընդհանուր ծավալին:

2010թ.-ի ընթացքում Ամերիաբանկի հաճախորդների համար կատարված միջազգային փոխանցումների գծով STP ցուցանիշը կազմել է 99.6%:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ամերիաբանկի գլխմասային գրասենյակում: Արարողությանը մասնակցում էին Կոմերցբանկի հաճախորդների հետ փոխահարաբերությունների ավագ պատասխանատու Աքսել Բոմերշեյմը, Կոմերցբանկի հաճախորդների հետ փոխահարաբերությունների պատասխանատու Յոհան Էնգբրեխտը և Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրեն Գագիկ Սահակյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «Տրոյկա Դիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:

Գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) հիմնադրվել է 1870թ.-ի փետրվարի 26-ին։ «Կոմերցբանկը» Գերմանիայում ակտիվների մեծությամբ՝ շուրջ 400 մլրդ եվրո, երկրորդն է։ Աշխարհի ավելի քան 40 երկրներում 36 հազար աշխատակիցներ սպասարկում են շուրջ 8 մլն հաճախորդի։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img