HSBC-Հայաստան Բանկն առաջատարի դիրքում է 2011թ.-ի I եռամսյակում առևտրի վարկավորման ծավալով

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. HSBC-Հայաստան բանկն առաջատարի դիրքում է 2011թ.-ի I եռամսյակում առևտրի վարկավորման ծավալով:

Հաշվետու ժամանակահատվածում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, HSBC-Հայաստան բանկը առևտրի ոլորտ է ուղղել շուրջ 28,2 միլիարդ դրամ՝ 2010 դեկտեմբերի 31-ի 25,7 միլիարդ դրամի փոխարեն (9,7 տոկոսի աճ)։ Միաժամանակ HSBC-Հայաստան բանկի մասնաբաժինը շուկայի տվյալ սեգմենտում կազմել է  13,9 տոկոս:

Առևտրի վարկավորման ցուցանիշով առաջատար-բանկերի թվում են նաև Ամերիաբանկը (23,5 միլիարդ դրամ) ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (20,7 միլիարդ դրամ), Յունիբանկը (16,5 միլիարդ դրամ) և ՎՏԲ-Հայաստան բանկը (շուրջ 13,7 միլիարդ դրամ): Նշված բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 22,3%, 18,9%, 22,4% և 14,2%:

2011թ.-ի առաջին եռամսյակում հայկական բանկերի կողմից առևտրի ոլորտի վարկավորման ծավալն ավելացել է 6 տոկոսով՝ կազմելով 202,4 միլիարդ դրամ:

Ընդհանուր առմամբ, 2011 թ.-ի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, մարտի 31-ի դրությամբ տրամադրված վարկերի ծավալն ըստ տնտեսության հատվածների կազմել է ավելի քան 997 միլիարդ դրամ՝ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի 918,4 միլիարդ դրամի համեմատ:

2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ և 411 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img