«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի իրավաբանական հասցեն փոխվել է

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հաղորդում  է Երևանում գտնվող «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակի իրավաբանական հասցեի փոփոխության մասին:

«Գլխամասային նոր գրասենյակը գտնվում է ք. Երևան, Վարդանանց փ. 13 հասցեում», – երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, «Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակի հաճախորդների գործառնական սպասարկումը ժամանակավորապես իրականացվում է ք. Երևան Բաղրամյան 75 հասցեում, որտեղ նախկինում գտնվում էր Բանկի Գլխամասային գրասենյակը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 51 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 12,25 տոկոս մասնաբաժնով, Արթուր Առաքելյանը՝ 12,25 տոկոսով, Արմեն Ղազարյանը՝ 12,25 տոկոսով, Գալինա Վորոնինան՝ 12,25 տոկոսով։

Անելիք Բանկն առաջինն է հայկական բանկերի մեջ, որը ստեղծեց սեփական Դրամական Փոխանցումների «Անելիք» Համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրում:

Անելիք Բանկը միակն է հայկական բանկերից, որն ունի սեփական «Անելիք Ռու» ՍՊԸ առևտրային դուստր բանկ Ռուսաստանի Դաշնությունում` գրանցված ՌԴ ԿԲ-ի կողմից։ Բանկը համագործակցում է Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր միջազգային վարկային ծրագրերի հետ:

Մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 62,9 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 47,1 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 15,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 32,7 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ շուրջ 28 մլրդ դրամ, իսկ 2011 թ.-ի առաջին եռամսյակում զուտ շահույթը կազմել է 25 հազար դրամ:

Մարտի 31-ի դրությամբ բանկն ունի 11 մասնաճյուղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img